Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է $5 մլն ծավալով պարտատոմսերը

14.11.2017 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկը հաջողությամբ ավարտել է 5,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման գործընթացը:

Բանկում նշել են, որ հերթական թողարկման ծավալը կազմել է $5 մլն:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 2020թ. սեպտեմբերի 11-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը եւս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի բորսայում:

Բանկը հիշեցրել է, որ իր դոլարային պարտատոմսերն ընդգրկված են բորսայի հիմնական (Abond) ցուցակում: Ցուցակումը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում եւ իրականացնելու հասցեական եւ ռեպո գործարքներ:

«Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը՝ Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի եւ բաժնետոմսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության եւ Յունիբանկի արդյունավետ եւ հեռանկարային ռազմավարության մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo