«Ֆինքա»-ն կտեղաբաշխի պարտատոմսերի 2-րդ տրանշը

13.04.2017 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«Ֆինքա» #պարտատոմս

«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ապրիլի 27-ին կտեղաբաշխի իր անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ՝ դրամային տրանշը:

Այս մասին տեղեկացրել է ընկերության ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:

«Մեր պարտատոմսերը կարող են ձեռք բերվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից, որոնք հնարավորություն կտան ներդրողներին ստանալ բավականին գրավիչ՝ 12,75% եկամուտ՝ քիչ ռիսկային գործոնով: Շարունակելով աջակցել փոքր եւ միջին բիզնեսներին՝ «Ֆինքա» ՈՒՎԿ-ն թողարկում է դրամային պարտատոմսեր, որոնց տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցներն ուղղվելու են կազմակերպության վարկային գործունեության ընդլայնմանը»,- նշել է Անուշ Պետրոսյանը:

Նա հիշեցրել է, որ «Ֆինքա»-ի պարտատոմսերի նախորդ թողարկումը փետրվարի 22-ին ամբողջությամբ տեղաբաշխվել է $4 մլն անվանական արժեքով եւ 7,5% տարեկան եկամտաբերությամբ, որոնց դիմաց ներգրավվել է $4 003 869,33:
                  
Որպես պարտատոմսերի տեղաբաշխող կրկին հանդես է գալու Արարատբանկը, եւ այս անգամ տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձեւով: Պարտատոմսերը հետագայում ցուցակվելու են ֆոնդային բորսայում, որոնց մարքեթ մեյքեր է հանդիսանալու Արարատբանկը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են «Ֆինքա» ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի կայքերում:

Դիտում՝ 5777
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai