«Ֆինքա»-ի պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

14.03.2017 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«Ֆինքա» ՈՒՎԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (FNCAB1) նախօրեին ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:

«Ցուցակման գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում: Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրն ու ռեպո գործարքների կնքումը»,- ասված է հաղորդագրությունում:

Ցուցակված պարտատոմսերը ներառում են 160 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` $25 անվանական արժեքով, արժեկտրոնի 7,5% տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:

«2017թ. փետրվարին «Ֆինքա»-ն հաջողությամբ ավարտել է 7,5% տարեկան եկամտաբերությամբ $4 մլն անվանական արժեքով դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը` տեղաբաշխելով ամբողջ ծավալը եւ ներգրավվելով $4 003 869,33 միջոցներ: Պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխումն իրականացրել էր Արարատբանկը: Այժմ բանկին շնորհվել է «Ֆինքա»-ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ, որի համաձայն` բանկը կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունն ու ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն»,- նշել է «Ֆինքա» ՈՒՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:

Դիտում՝ 6595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai