Անելիք Բանկը թողարկել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշը

03.03.2017 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Անելիք Բանկը երկրորդ անգամ թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ 6,25% տարեկան եկամտաբերությամբ:

Ինչպես հայտնել են բանկում, պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:

Երկրորդ թողարկման ծավալը կազմել է $5 մլն: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` $100 անվանական արժեքով:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք` Երեւանում ու մարզերում գործող բանկի 14 մասնաճյուղերում:

«Անելիք Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ճկուն ներդրումային գործարքներ: Իսկ պարտատոմսերը ներդրումներն ապահովելու եւ ինֆլյացիայից պաշտպանելու հարմար ու աշխարհում տարածված գործիք են»,- նշել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Բանկում առանձնացրել են պարտատոմսեր ձեռքբերած հաճախորդներին տրվող առավելությունները՝ դրամով եւ դոլարով արդեն հաստատված վարկային սահմանաչափ, 25% զեղչ SWIFT փոխանցումների համար, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Անելիք Բանկն առաջին անգամ իր պատմության մեջ թողարկել էր անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք նշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել էին:

«Պարտատոմսերը երաշխավորված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով: Անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով»,- ընդգծել են բանկում:

Դիտում՝ 52554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai