Անելիք Բանկն ավարտել է 1-ին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

10.01.2017 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Անելիք Բանկը նախանշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխել է առաջին անգամ թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերը դոլարային են, շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6 ամիս:

«Պարտատոմսերի ձեռքբերումը հնարավորություն է տվել մեր հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում, ինչը միաժամանակ ապահովում է տարեկան կայուն 6,5% եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխման հաջող ընթացքը` նախատեսում ենք հետագայում եւս իրականացնել պարտատոմսերի թողարկում»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Անելքի Բանկում հիշեցրել են, որ ավելի վաղ խորհրդի նորընտիր նախագահ Վարդան Դիլանյանը նշել էր, որ բանկը որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ ապահովել առավելագույն հարմարավետություն հաճախորդների համար, ներդնել նոր տեխնոլոգիական նորամուծություններ եւ առաջարկել բազմազան, մրցակցային ծառայություններ:

Դիտում՝ 8414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai