Յունիբանկը կթողարկի 13.5% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսեր

23.11.2016 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկն այսօրվանից սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկումը:

Բանկում նշել են, որ դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 13.5%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2018թ. նոյեմբերի 23-ին:

Բանկում հիշեցրել են, որ առաջարկի վերաբերյալ Ազդագրի լրացումը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի եւ առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, բանկի կայքում հրապարակվել է այս տարվա նոյեմբերի 17-ին:

«Պարտատոմսերը կարել է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2016թ. նոյեմբերի 23-ից մինչեւ 2017թ. փետրվարի 7-ը: Թողարկման ծավալը կազմում է 250 մլն դրամ, ինչը ներառում է յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 25 000 հատ պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 1 մլն դրամ: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,- ասված է հաղորդագրությունում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Դոլարային պարտատոմսերի առաջին թողարկումը բանկն իրականացրել էր այս տարվա ամռանը եւ տեղաբաշխել ամբողջ ծավալը: Պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում եւ ընդգրկվել պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Դիտում՝ 4148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai