Յունիբանկի բաժնետոմսերը տեղափոխվել են բորսայի հիմնական (A) ցուցակ

19.10.2016 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվել են հիմնական (A) ցուցակ, ինչը հնարավոր է դարձել հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ:

Բանկում նշել են, որ ներկայում Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասը գերազանցում է 15.8%-ը, ինչը վկայում է բանկի բաժնետոմսերով առեւտրի ծավալների աճի եւ բաժնետոմսերի իրացվելիության բարձր մակարդակի մասին:

«Վերջին 12 ամսվա ընթացքում Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում եւ ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը՝ էապես համալրելով կապիտալը եւ ապահովելով բանկի հետագա առաջխաղացումը շուկայում: 2016թ. երրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ դրամ, պարտավորությունները`143 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: Յունիբանկի կապիտալի աճով պայմանավորված՝ Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ. օգոստոսին բարելավել էր Յունիբանկի վարկանիշի  կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն դրամի շահույթ»,- ասված է հաղորդագրությունում:

Յունիբանկում ընդգծել են, որ եւս մեկ թողարկում նախատեսվում է իրականացնել այս տարվա աշնանը՝ «հաշվի առնելով հասարակության եւ ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության եւ բաժնետոմսերի նկատմամբ»:

Դիտում՝ 6206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai