Բորսա. Clearstream-ը կհեշտացնի օտարերկրյա ներդրողների մուտքը ՀՀ

13.07.2016 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ակնկալում են, որ միջազգային Clearstream դեպոզիտարիայի հետ կապուղին կհեշտացնի օտարերկրյա ներդրողների մուտքը ՀՀ արժեթղթերի շուկա: 

Այս մասին նշել են բորսայի մամուլի ծառայությունում՝ Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով նախօրեին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»-ում (ՀԿԴ) Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիայի` Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագրի ստորագրումը: 

Պայմանագրի համաձայն՝ օտարերկրյա ներդրողներն այսուհետ կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում եւ վերազգային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում: 

«Օտարերկրյա ներդրողները վերոնշյալ պարտատոմսերում կարող են ներդրումներ կատարել Clearstream-ի թղթակցային հաշիվների միջոցով՝ առանց ՀՀ-ում հաշիվներ բացելու»,- պարզաբանել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

Դեպոզիտարիայում ընդգծել են, որ Clearstream-ն ունի հաճախորդների հսկայական բազա՝ շուրջ 2500 ֆինանսական կազմակերպություն ավելի քան 110 երկրում:

Բացի այդ, այսուհետ հայկական դրամը կդառնա վերջնահաշվարկի լիարժեք արժույթ` հնարավորություն տալով օտարերկրյա ներդրողներին ստանալու իրենց պարտատոմսերի գծով եկամուտները ՀՀ դրամով:

Բորսայում հիշեցրել են նաեւ, որ ՀԿԴ-ի անվանատիրոջ հաշիվը Clearstream-ում բացվել է 2013թ. դեկտեմբերին, որի արդյունքում ներկայում հայաստանյան ներդրողները կարողանում են մեկ պատուհանից նեդրումներ կատարել աշխարհի ավելի քան 50 երկրների արժեթղթերում:

Դիտում՝ 16466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai