Պրոմեթեյ Բանկը դարձել է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ

23.05.2016 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Պրոմեթեյ Բանկը մայիսի 19-ին դարձել է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի եւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:

ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ այսուհետ Պրոմեթեյ Բանկի հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:  

ՀԿԴ-ն 2013թ. մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի՝ բաժնետոմսերի ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների եւ բանկերի միջնորդությամբ:

Պրոմեթեյ Բանկը համալրել է արդեն իսկ գործող 16 հաշվի օպերատորների եւ 16 ԿՇՀՀԱ-ների ցանկը:

Դիտում՝ 34671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai