Յունիբանկի բաժնետոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ի B հարթակում

10.02.2016 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվել եւ ընդգրկվել են բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում:

Բանկում նշել են, որ գործընթացը հնարավորություն է տալիս սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաեւ թույլատրվում է դրանցով հասցեական եւ ռեպո գործարքների կնքումը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցակված արժեթղթերը ներառում են 100 դրամ անվանական արժեքով 109 669 471 հատ բաժնետոմս:

Բանկում ընդգծել են, որ բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու եւ իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ»:

«Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում եւ նախատեսում է ցուցակել դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկը հիշեցրել է, որ IPO-ի արդյունքում կնքվել էր 186 գործարք, որի ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել էր 2 454 668 330 ՀՀ դրամի 10 672 471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

Դիտում՝ 12294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai