Ցուցակվեցին ՎԶԵԲ չորրորդ թողարկման պարտատոմսերը

13.08.2015 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Այսօր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 4-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում:

ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մեկ տարի շրջանառության ժամկետով, լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB4 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB14UK0 ծածկագիրը:

Այս թողարկումը ՎԶԵԲ-ի՝ լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի արդեն երկրորդ թողարկումն է, որը ցուցակվել է Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում:

Դիտում՝ 566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai