Արմսվիսբանկը պարտատոմսերի 3-րդ տրանշը կտեղաբաշխի

21.04.2015 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Արմսվիսբանկը ներկայացրել է մանրամասներ իր պարտատոմսերի առաջին երկու տեղաբաշխումների մասին եւ հայտարարել պարտատոմսերի երրորդ տրանշի տեղաբաշխման մասին:

Բանկի պարտատոմսերի 3-րդ թողարկումը ներառում է 5 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` $1 000 անվանական արժեքով, 8.5% տարեկան տոկոսադրույքով եւ 5 տարի շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա բորսայի տեղաբաշխման հարթակում ապրիլի 27-ին:

Ապրիլի 16-ին Արմսվիսբանկի պարտատմոսերի 1-ին եւ 2-րդ տրանշները հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայի տեղաբաշխման հարթակում, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է $5 մլն:

Պարտատոմսերի թողարկումից ներգարվված միջոցները բանկը նախատեսում է օգտագործել վարկերի տրամադրման եւ ներդրումային գործունեության համար:

Դիտում՝ 19071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai