«Եվրապարտատոմսերը կարեւոր են բյուջեի պակասուրդի ֆինանսավորման տեսանկյունից»

10.03.2015 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին (Prospectus), եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի («Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc») հետ կնքվելիք բաժանորդագրության պայմանագրին (Subscription Agreement) եւ պարտավորությունների կառավարման պայմանագրին:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ արտարժութային պարտատոմսերի թողարկումը կառավարությունը մշտապես դիտարկում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը:

«Պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Պոտենցիալ ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից պակաս կարեւոր չէ նաեւ պարտավորությունների կառավարումը»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից:

Նախարարի փոխանցմամբ՝ նախագծից բխում է տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, այն է` պետական պարտքի մարման ժամանակացույցի հարթեցում` պահպանելով պարտքային գործիքների իրացվելիությունը, ինչպես նաեւ միջազգային կապիտալի շուկայում ՀՀ ներկայության ամրապնդում: Նախագծից ակնկալվող արդյունքը պետական պարտքի կառուցվածքի եւ ժամկետայնության օպտիմալացումն է:

Դիտում՝ 3114
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai