Հայտնի են «Բորսայի լավագույն անդամ 2014»-ի հաղթողները

24.02.2015 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» փետրվարի 20-ին հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողներին:

«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արդշինբանկը:

«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթել է Ամերիաբանկը: Վերջինս հաղթող է դարձնել նաեւ «Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» եւ «Բորսայի լավագույն անդամ ռեպո եւ սվոպ գործառնությունների» անվանակարգերում:

Արարատբանկը երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում: Բանկը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է նաեւ «Բորսայի լավագույն անդամ 2014» գերանվանակարգում:

Զարգացման Հայկական Բանկը հաղթել է «Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու պետական պարտատոմսերի շուկայում»:

«Արմենբրոկ» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: «Արմենբրոկ»-ը հաղթել է նաեւ «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում եւ «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր 2014» գերանվանակարգում:

«Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթել է «Կապիտալ Ինվեստմընթս»-ը:

«Լավագույն գործընկեր առեւտրի մասնակից» անվանակարգում հաղթել է Ամերիաբանկի առեւտրի մասնակից Արզուման Դալլաքյանը:

Մրցանակաբաշխության հաղթողներին որոշել են բորսայի անդամների անունից հանդես եկող առեւտրի մասնակիցները (թրեյդերները)՝ թեկնածուների առաջադրման եւ այնուհետեւ փակ-գաղտնի քվեարկության միջոցով:

Դիտում՝ 4333
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai