Արդշինբանկը պարտատոմսեր է թողարկել միջազգային շուկայում

10.12.2014 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

2014 թվականի դեկտեմբերի 9-ին Արդշինբանկը առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում եւ ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ:

Արդշինբանկը տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման Գլխավոր Տեղաբաշխողը: Moody's վարկանշային գործակալությունը Արդշինբանկի պարտատոմսերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի եւ Clearstream-ի համակարգերում: Պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ուղղվելու են բանկի ռազմավարությամբ նախատեսված գործառնությունների ընդլայնմանը:

«Մենք հպարտ ենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին ոչ պետական կառույցն է, որը կարողացել է պարտատոմսեր տեղաբաշխել միջազգային կապիտալի շուկաներում: Սա կարեւոր ձեռքբերում է ոչ միայն մեր բանկի, այլեւ մեր երկրի համար, քանի որ այն օգնում է Հայաստանի մասնավոր ընկերություններին գտնել իրենց տեղը միջազգային ֆինանսական «քարտեզի» վրա», - ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Դիտում՝ 28046
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai