ՌԴ հնարավոր պատժամիջոցները չեն ազդի «ԱրԱրԱտ»-ի վրա, ասել է Pernod Ricard-ի ղեկավարը

04.09.2014 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Pernod Ricard ընկերությունն ավելացնում է ալկոհոլային խմիչքների մատակարարումը Ռուսաստան՝ Արեւմուտքի պատժամիջոցների ընդլայնման դեպքում ռուսաստանյան իշխանությունների հնարավոր պատասխան գործողությունների սպասումների լույսի ներքո:

Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Pernod Ricard-ի ղեկավար Պյեր Պրենգեի հարցազրույցը Financial Times թերթին:  

«Մենք ներկրում ենք մեր հնարավորությունների առավելագույն չափով՝ համալրելով պաշարները Ռուսաստանում, քանի որ ցանկացած պահի կարող է էմբարգո հայտարարվել», - ասել է Պյեր Պրենգեն:    

Մասնավորապես, Pernod Ricard-ը ավելացրել է Jameson իռլանդական վիսկու, Ballantine's շոտլանդական վիսկու, Absolut օղու եւ տարբեր գինիների մատակարարումը Ռուսաստան:

Պրենգեի խոսքերով, Մոսկվայի կողմից արեւմտյան արտադրողների դեմ հնարավոր պատժամիջոցները չեն տարածվի Pernod Ricard-ին պատկանող «ԱրԱրԱտ» կոնյակի վրա, որին բաժին է ընկնում Ռուսաստանում խմբի վաճառքների 1/3-ը:

Դիտում՝ 41058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai