Սկավառակների իրացման ոլորտում խոչընդոտներ ստեղծելու համար տուգանվել է «Ադամս» ընկերությունը

13.06.2014 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)  նիստում կայացված որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար «Ադամս» ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա 1 տոկոսի չափով եւ հանձնարարվել վերացնել եւ հետագայում բացառել օրենքի խախտումը:

Ինչպես հայտնել են ՀՀ ՏՄՊՊՀ-ում, սկավառակների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Ռեքո Ռեքորդս» ընկերությունը դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ նույն գործունեությամբ զբաղվող «Ադամս» ընկերությունը խոչընդոտում է իր գործունեությանը:

Մասնավորապես, վերջինը մանրածախ վաճառք իրականացնող տասնյակ անձանց, այդ թվում նաեւ իրենց ընկերության պատվիրատուներին, ուղարկել է նույնաբովանդակ գրություններ՝ նշելով, որ իբր հանդիսանում է Հայաստանում արտասահմանյան մի շարք ընկերությունների հեղինակային եւ հարակից իրավունքների, ինչպես նաեւ մի շարք կատարումների գույքային իրավունքների բացառիկ իրավատեր: «Ադամս» ընկերությունը ներկայացրել է նաեւ, որ ՀՀ-ում այդ շուկան պատկանում է միայն իրեն, եւ պահանջել է, որ գնումներ կատարեն իր ընկերությունից՝ ոչնչացնելով այլ արտադրողներից նախկինում ձեռք բերված սկավառակները:

Ըստ «Ռեքո Ռեքորդսի», «Ադամս» ընկերությունը նման պարտադրողական գործողություններով ընդլայնել է իրացման ծավալները` թույլ չտալով, որպեսզի սկավառակների մանրածախ վաճառք իրականացնողները պատվերներ ներկայացնեն նաեւ իրենց ընկերությանը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ «Ադամս» ընկերությունը չի հանդիսանում իր կողմից նշված օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավատեր, հակառակը, այդ օբյեկտների մի մասի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են «Ռեքո Ռեքորդսին»: 

Դիտում՝ 3052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai