Արգելվել է «Հելվելեքս»-ի եւ «Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան»-ի միավորումը

14.03.2014 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Շվեյցարական «Հելվելեքս» ընկերության կողմից «Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու  եւ գործարքը կատարելու թույլտվության վերաբերյալ դիմումը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մերժել է` արգելելով ընկերությունների միավորումը:

Հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շվեյցարական «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեյցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն-ով ձեռք բերել հայկական ընկերությունը: Հանձնաժողովի հարցադրումներին, թե շվեյցարական ընկերությունը, չունենալով միջոցներ, ո՞ւմ հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որեւէ տեղեկատվություն ներկայացնել:

ՀՀ ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ միաձուլումն արգելվել է, քանի որ « գործարքի մասնակիցները չեն ցանկացել բացահայտել իրական գնորդին, կամ գործարքը կեղծ է»:

«Մեր նպատակն է թույլ չտալ  միավորումների միջոցով նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների չհիմնավորված խոշորացումներն ու շուկայում գերիշխող դիրքի ամրապնդումը»,- ասել է Արտակ Շաբոյանը:

Դիտում՝ 3506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai