«Արմենիա Վայն»-ը 2,7 մլրդ դրամ կներդնի կոնյակի արտադրության համար

06.03.2014 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /

«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն 2,7 մլրդ դրամ կներդնի կոնյակագործության զարգացման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Կոնյակի արտադրությունը կազմակերպելու նպատակով 2012թ.-ից սկսած Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որն իրենից ներկայացնելու է խաղողի վերամշակումից մինչ պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների եւ տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր:

Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ընկերությունն իր առաջին կոնյակը շուկա դուրս կհանի 2015 թվականի աշնանը:

Այսօր ՀՀ կառավարությունն իր որոշմամբ «Արմենիա Վայն» գործարանի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչեւ 2017 թվականի մարտի 1-ը:

«Արմենիա Վայն» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: 2010 թվականից արտադրում է գինիներ: Հիմնադրման օրվանից ընկերությունը կատարել է շուրջ 10 մլրդ դրամի ներդրում:

Դիտում՝ 7313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai