«Այվազյան ընդ Փարթնըրս»-ը մշակել է բիզնեսի կառավարման նոր ծրագիր

25.10.2013 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /

«Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերությունը մշակել եւ գործարկել է հաճախորդ ընկերությունների բիզնեսի կառավարման եւ զարգացման նոր՝ SMART 5P համալիր ծրագիրը:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է «Այվազյան ընդ Փարթնըրս»  ընկերության տնօրեն Վահե Այվազյանը, նոր ծրագիրն իրենից ներկայացնում է բիզնեսի կառավարում՝ 10 կարեւորագույն ուղղություններով, որոնք, վերջին հաշվով, բերում են մաքուր շահույթի ավելացմանը:

«SMART 5P համալիր ծրագիրը հատուկ մշակված մոդելների ամբողջություն է, որի նպատակն է գործընկերոջ գործունեության օպտիմալացումը եւ շահույթի աճը: Դա իրականացվում է խնայողությունների կառավարման ու ֆինանսական վերլուծական ծրագրերի եւ վաճառքի նորագույն մոդելների ներդրման, արտադրական գործընթացների օպտիմալացման եւ ավտոմատացման, «պլանավորում եւ հաշվետվություն» ստանդարտների ներդրման, ապրանքային եւ գնային քաղաքականության իրականացման եւ մի շարք այլ քայլերի շնորհիվ»,- նշել է ընկերության ղեկավարը:

Ծրագրի կարեւորագույն բաժիններից է՝ ընկերության կադրերին ու մոտիվացիային վերաբերող հատվածը: Աշխատավարձային մեխանիզմների մշակումից, մոտիվացիոն համակարգերի ներդրումից ու կորպորատիվ մշակույթի ձեւավորումից բացի, այն ընդգրկում է շարունակական բիզնես թրեյնինգներ, որոնք մշակվում են հատուկ տվյալ ընկերության համար:  Այս ոլորտում «Այվազյան ընդ Փարթնըրս»-ը համագործակցում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ, իրականացնելով  համատեղ թրեյնինգներ, ինչպես նաեւ գիտափորձեր, այդ թվում՝ սպառողի վարքագծի ուսումնասիրություններ, գովազդի տարբեր տեսակների արդյունավետության ու դիտողականության վերլուծություններ:

Վահե Այվազյանի փոխանցմաբ, SMART 5P ծրագիրը մշակվել է դեռեւս 2013 թ-ի սկզբին եւ այս ընթացքում ներդրվել է գործընկեր մի շարք ընկերություններում, որոնք գործում են հիմնականում արտադրության եւ դիստրիբուցիայի, արտահանման եւ ներմուծման ոլորտներում:  Ծրագրի տեղծմանը մասնակցել են նաեւ «Այվազյան ընդ Փարթնըրս»-ի Լիոնի եւ Պրագայի մասնագետները:

Դիտում՝ 3958
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo