Իգոր Առաքելյան. ԵԿԳ-ն հարկադրված որեւէ փոփոխության չի գնացել

05.09.2015 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) նորանշանակ  գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանն ասել է, որ ռուբլու արժեզրկման հետ կապված գործարանը հարկադրված որեւէ փոփոխության չի գնացել եւ շարունակել է աշխատել նախկինի պես:

Այս մասին Իգոր Առաքելյանն ասել է Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:

«Ռուսական ռուբլու արժեզրկումը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, քանի որ մեր վաճառքի 70 տոկոսը ռուբլով է կատարվում: Ստեղծված իրավիճակում պետք է կարողանանք հարմարվել եւ շարունակել աշխատել: Իմ կարծիքով, պետք է լինել լավատես եւ հավատալ, որ անեն ինչ կկարգավորվի, բիզնեսի համար նոր պայմաններ կձեւավորվեն»,- ասել է ԵԿԳ գործադիր տնօրենը` անդրադառնալով ռուբլու արժեզրկման հետեւանքներին գործարանի գործունեության վրա:

Իգոր Առաքելյանի խոսքով`բիզնեսում միշտ լինում են բարդ պահեր:

«Այսօր մեր գերխնդիրն է ապահովել շրջանառությունը՝ դաշտավայրից մինչեւ սպառող: Ինչ վերաբերում է   ռազմավարությունը փոփոխելուն, եկեք սպասենք օրացույցային տարվա ավարտին գրանցվելիք արդյունքին: Առայժմ հարկադրված որեւէ փոփոխության չենք գնացել, շարունակել ենք աշխատել նախկինի պես, ոչ մի կրճատում, նվազեցում չենք արել: Ողջ ֆինանսական, բեռը շահույթի հաշվին, գործարանը վերցրել է իր վրա»,- ընդգծել է Իգոր Առաքելյանը:

ԵԿԳ գործադիր տնօրենի հետ հարցազրույցն աբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 7551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai