Գործադիրը քննարկում է խաղողի լրացուցիչ քանակության մթերման հարցը

17.08.2015 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է  «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի եւ «Արարատի գինու գործարան»-ի ընթացիկ ծրագրերին:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, առաջնահերթ քննարկվել է խաղողի բերքի մթերման հարցը, որն այս տարի առատ է եւ գերազանցում է նախատեսված պահանջարկը:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, եւ մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով: Նա նշել է, որ գործադիրը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաեւ խաղողի լրացուցիչ քանակություն:

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի ղեկավարությունը նշել է, որ անցած տարի մթերվել է շուրջ 14000 տոննա խաղող: Ընթացիկ տարում գործարանը պատրաստվում է սեփական ուժերով մթերել 15000 տոննա խաղող, եւ լրացուցիչ՝ եւս 10000 տոննա մթերելու համար դիմել է պետական օժանդակություն ստանալու համար:

Իր հերթին, «Արարատի գինու գործարան»-ի ղեկավարությունը հայտնել է, որ անցած տարի մթերել է 10700 տոննա խաղող: Այս տարի, հաշվի առնելով բերքի առատությունը եւ որակը՝ գործարանը պատրաստ է պահպանել եւ գերազանցել անցած տարվա մակարդակը՝ մթերել այնքան տոննա խաղող, որքան գյուղացին կներկայացնի գործարան:

Դիտում՝ 5693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai