Սեւանի իշխանի վերամշակման գործարան կհիմնվի

16.04.2015 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /

«Սեւանի իշխան» ՓԲԸ-ն նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում կառուցել Սեւանի իշխանի վերամշակման գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում ասել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ գործադիրի հավանությանը ներկայացնելով «Սեւանի իշխան»-ի կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը մինչեւ 3 տարի հետաձգելու նախագիծը: Կառավարությունը հաստատել է այն:

Նախարարի փոխանցմամբ՝ գործարանի կառուցման դեպքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ եւ համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3 մլրդ դրամի չափով, որից մոտ 2.7 մլրդ դրամը  կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը:

«Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.9 մլրդ դրամի արտադրանք (2015թ.), որի մի մասը կարտահանվի ԱՊՀ եւ ԵՄ»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը:

Ակնկալվում է, որ ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ:

Դիտում՝ 5478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai