Բիզնեսի ընդլայնման համար «Մավաս գրուպ»-ը ներդնում է 7 մլրդ դրամ

23.02.2015 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել էր 2013թ. տարեվերջին:

«Մավաս գրուպ» ՍՊԸ-ն 2011-2014թթ. կառուցել եւ շահագործման է հանձնել 11.0 հա ընդհանուր մակերեսով 5 ջերմատուն, որոնցում արտադրում է հիմնականում վարունգ եւ լոլիկ: Կատարվել են շուրջ 8.2 մլրդ դրամի ներդրումներ:

Արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով 2014թ. վերջին ընկերությունը ձեռնամուխ է եղել եւս 10.0 հա մակերեսով ջերմատան կառուցման աշխատանքներին: Ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, ներկրվել են ջերմատան կոնստրուկցիաներ՝ շուրջ 2.8 մլրդ դրամ արժողությամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7.0 մլրդ դրամ: Ջերմատունը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Մինչ այժմ կազմակերպության արտադրանքը իրացվել է հիմնականում ներքին շուկայում, իսկ 2015թ. մարտ ամսից նախատեսվում է շեշտը դնել նաեւ արտահանման վրա. բանակցություններ են վարվում ԵՏՄ անդամ երկրների խոշոր գնորդների հետ, արդեն իսկ կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց տարեկան պահանջարկը կազմում է մոտ 5 հազար տոննա:

Դիտում՝ 6468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai