Ստեփանակերտի կոնյակի գործարանը մրցանակներով է վերադարձել Կուբայից եւ ՌԴ-ից

01.12.2014 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Հավանայում կայացած «CUBAEXPO 2014» ցուցահանդեսում Ստեփանակերտի կոնյակի գործարանի «Մադաթով» կոնյակը նվաճել է «Լավագույն ապրանքանիշ» մրցանակը, իսկ Ռուսաստանում` «Գինիների եւ ալկոհոլային ըմպելիքների» միջազգային 18-րդ մրցույթում «Մադաթով» 10 տ. եւ 15 տ. կոնյակներն արժանացել են բարձրագույն` ոսկե մեդալների:

Ռուսաստանյան մրցույթում Ստեփանակերտի կոնյակի գործարանի «Բերդաշեն» Խնդողնի» 1 տարվա հնեցմամբ գինին արժանացել է նաեւ արծաթե մեդալի:

«CUBAEXPO 2014»-ին մասնակցում էին մոտ 60 երկիր ներկայացնող 4500 ընկերություններ տարբեր ոլորտի ապրանքանիշերով:  

«2014թ. թվով 32-րդ «CUBAEXPO» ցուցահանդեսին հայկական ապրանքանիշը առաջին անգամ էր մասնակցում: Խորհրդանշական է, որ այդ ապրանքանիշը ներկայացնում էր հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ Ռուսաստանում նվաճած մեդալներն արժեւորվում են նրանով, որ այդ պրոֆեսիոնալ միջազգային մրցույթին մասնակցում էին այնպիսի խորը գինեգործական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆրանսիան,  Իտալիան, Վրաստանը, Իսպանիան, Բուլղարիան, Մարոկկոն, Մոլդովան, Ավստրիան, Ռուսաստանը եւ այլն: Մրցույթին մասնակցել է ընդհանուր թվով 271 նմուշ խմիչք , որից՝ 51 նմուշ փրփրուն գինիներ, 114 նմուշ գինիներ եւ խաղողից պատրաստված խմիչքներ, ինչպես նաեւ 106 նմուշ թունդ ալկոհոլային խմիչքներ», - նշված է հաղորդագրության մեջ :

«Այս հաջողությունները այն հաստատուն քայլերից են, որոնք, ի հեճուկս Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի, նպաստում են աշխարհում Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ ժամանակակից աշխարհում պետությունների իմիջը պայմանավորված է նաեւ երկրի տնտեսական մրցունակության գործոնով եւ ազգային արտադրատեսակների ներկայությամբ միջազգայինշուկայում»,- ընդգծել է Ստեփանակերտի կոնյակի գործարանի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 4346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai