Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր
RSS
 
Թարմացված է. 05.10.2011

"Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն” հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կողմից տրամադրվող վարկային երաշխավորությունները հնարավորություն են ընձեռում վարկունակ ձեռնարկատերերին վարկավորվել գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչը հատկապես արդիական է երկրի մարզերում և սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ սուբյեկտների համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը երաշխավորում է վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) մինչև 70%-ը, ինչը գումարային արտահայտությամբ պետք է չգերազանցի 15 միլիոն դրամը:

Վարկային երաշխավորությունները տրամադրվում են առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերն են ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Անելիք Բանկը, Արդշինինվեստբանկը, Ինեկոբանկը, Յունիբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը, Արմսվիսբանկը:

Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը իրականացվում է միայն ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակ

 
 
Գործադիր տնօրենՏիգրան Հարությունյան
Հասցեք. Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռախոս(10) 54 16 48, 56 37 14, 58 32 61
Ֆաքս(10) 54 16 42
Էլ. փոստinfo@smednc.am
Վեբ. կայքhttp://www.smednc.am
 
Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա