Թարմացված է. 02.08.2012 «Նորվիկ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը (ՈՒՎԿ) ՓԲԸ-ը գրանցվել և լիցենզավորել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2006թ. հուլիսին, գործունեություն է սկսել ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 14 լիցենզիա` տրված 04.06.2006թ.: «Նորվիկ» ՈւՎԿ-ը հանդիսանում է լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպությունը: «Նորվիկ» ՈւՎԿ միակ բաժնետերն է «Նորվիկ Բանկ»-ը, որը հիմնադրվել է 1992 թ. լատվիական ընկերությունների և անհատ ձեռներեցների կողմից` Լատվիայի Հանրապետության ֆինանսավարկային համակարգի կայացման ժամանակաշրջանում: «Նորվիկ»-ի ռազմավարությունն ուղղված է կայուն և արագ զարգացող ֆինանսական կառույցի ստեղծմանը: Կազմակերպությունը ակտիվորեն աշխատում է նոր վարկատեսակների ներդրման ուղղությամբ` շեշտը դնելով որակի, մատչելիության ու կազմակերպության հասանելիության վրա: Նախատեսվում է իրագործել նոր ֆինանսական գործիքների և ծառայությունների տրամադրում, ինչպես նաեւ ներդնել արդիական ֆինանսական տեխնոլոգիաներ, որոնք արդեն իսկ գործարկվել են Բալթյան երկրներում: «Նորվիկ»-ը հատուկ ուշադրություն է դարձնում ինֆորմացիոն տեխնոլոգիաներին, որոնք հաճախորդին նոր ծառայություններ և նպատակային լուծումներ առաջարկելու հնարավորություն են ընձեռում: Կազմակերպությունն իր աշխատանքը ձգտում է կառուցել այնպես, որպեսզի հաճախորդների հետ առօրյա համագործակցությունը լինի հնարավորինս հարմարավետ և հասանելի: «Նորվիկ»-ը պատրաստ է առաջարկել սինդիկացված վարկեր տարբեր ոլորտներում գործող բիզնես-կառույցների համար, հատկապես ընդգծված է կազմակերպության` ներմուծման ֆինանսավորման քաղաքականությունը: Սինդիկատներում կարող են մասնակցություն ունենալ ինչպես լատվիական և եվրոպական բանկերը, այնպես էլ Երեւանում հիմնադրված արտասահմանյան բանկերի ներկայացուցչությունները: Ներկայումս «Նորվիկ» ՈՒՎԿ-ը իր հաճախորդներին առաջարկում է հետեւյալ վարկատեսակները. - Սպառողական վարկեր (ոսկու գրավադրմամբ): |
Գործադիր տնօրեն | Ալեքսանդր Տերյան |
| ՀՀ, ք. Երևան, Սարյան 12 | |
Քաղաքային | (010) 54 47 13, 54 47 14 |
Էլ. փոստ | info@norvik.am |
Վեբ. կայք | http://www.norvik.am |


Գործադիր տնօրեն
Քաղաքային
Էլ. փոստ
Վեբ. կայք




