Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Հինգշաբթի, Ապրիլ 19
1 առաջարկ
11 առաջարկ
3 առաջարկ
2 առաջարկ
4 առաջարկ
Թարմացված է. 01.02.2017«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 20) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որն առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի անդամ, սեփականատեր, մասնակից եւ շահառու:Ֆարմ Կրեդիտը դրամական միջոցներ է ներգրավում Ֆինանսների նախարարության Գյուղական ֆինանսավորման կառույց ԾԿԳ-ի միջոցով` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» եւ «IFAD»-ի վարկային ծրագրերով, Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի ՓՄՁ վարկային ծրագրով, գերմանական KfW զարգացման բանկի ագրովարկավորման, ինչպես նաեւ Ասիական Զարգացման Բանկի կանանց ձեռներեցության վարկային ծրագրերով: Ֆարմ Կրեդիտը ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միության, Միկրոֆինանսավորման Կենտրոնի, Կոոպերատիվների միջազգային դաշինքի եւ Եվրոպայի կոոպերատիվների միության անդամ է:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող եւ գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաեւ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորում: Կազմակերպությունը տրամադրում է 6 հիմնական տեսակի վարկեր/ծառայություններ՝ գյուղատնտեսական վարկեր, ագրոբիզնեսի վարկեր, ՓՄՁ վարկեր, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն (լիզինգ) եւ բնակարանի/բնակելի տան վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ իրականացնում է ապրանքային արժեշղթայի ֆինանսավորում՝ «Առատ կաթ» նոր վարկատեսակի տրամադրման միջոցով:2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ անդամ-փայատերերի թիվը կազմում է շուրջ 6,200, ակտիվները՝ 9,012 մլն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 1,311 մլն ՀՀ դրամ: Կազմակերպությունն ունի 7 մասնաճյուղ:
Թարմացված է. 01.02.2017
18.04.2018 | 17:29 Նորություններ
Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ
19.04.2018 | 09:45 Հոդվածներ
Յուրօրինակ բիզնես մոդել՝ Էջմիածնի «Մաչանենց տանը»
16.04.2018 | 09:37 Նորություններ
Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին
12.04.2018 | 15:39 Հոդվածներ
Կալավանի հյուրատներն ու «խոշոր խաղացողների» մուտքի վտանգը
13.04.2018 | 10:22 Հարցազրույցներ
Դավիթ Աթանեսյան. Հաճախորդը մեր դեսպանն է
13.04.2018 | 14:37 Նորություններ
168%-ով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան
06.04.2018 | 10:23 Հոդվածներ
«Կանաչ պատեր» Երեւանում՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
23.03.2018 | 16:14 Ֆինտեխ
ՀՀ ստարտափները կարող են դիմել Fintech Stars աքսելերացիոն ծրագրին
21.03.2018 | 09:54 Ֆինտեխ
G20-ի ֆինանսիստները հրաժարվել են «կրիպտոարժույթ» եզրից
23.03.2018 | 09:41 Ֆինտեխ
Ռուսաստանյան չորս բանկ հաջողությամբ փորձարկել է P2P տրանզակցիաները
27.03.2018 | 09:15 Ֆինտեխ
Twitter-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը
15.03.2018 | 17:53 Նորություններ
Բացվել է Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2016 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau