Հիմնադրվել է 1999 թվականի օգոստոսին: 2003 թվականի օգոստոսին կազմակերպությունը վերագրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում որպես "Ագրոլիզինգ լիզինգային վարկային կազմակերպություն": ՀՀ ԿԲ թիվ 6 լիցենզիա: Հիմնադրման օրվանից կազմակերպությունն իրականացնում է ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանում իրագործվող Լիզինգային ծրագիրը: Կազմակերպության հիմնական գործընկերն է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության կազմակերպությունը: Կազմակերպությունը լիզինգային ծառայություններ է մատուցում գյուղատնտեսության եւ սննդարդյունաբերության տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձանց (գյուղատնտեսական հումքի վերամշակում, գինեգործություն, պանրագործություն, կաթնամթերքի, մսամթերքի արտադրություն եւ այլն): "Ագրոլիզինգ լիզինգային վարկային կազմակերպությունը” սպասարկում է 86 իրավաբանական անձանց: |
Տնօրեն | Սամվել Մխիթարյան |
| Երեւան, Ազատության 1/21, 39 տարածք | |
Հեռախոս | (60) 44 60 06 |
Էլ. փոստ | info@agroleasing.am |



Տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ