Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամ (ՀԳՏՏԶՀ)
RSS
 

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ) Հիմնադրվել է 2009 թվականի հունվարին Հայաստանի կառավարության և "Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի” (IFAD) համատեղ աջակցությամբ:

ՀԳՏՏԶՀ-ի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ ագրոբիզնեսի այն ոլորտներին, որոնք առավելագույնս նպաստում են Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանը:

Հիմնադրամի շահառուներն են ՀՀ մարզերում գործունեություն ծավալող այն ձեռնարկությունները, որոնք ընդգրկված են ագրոբիզնեսի հետևյալ ոլորտներում.

- գյուղմթերքի վերամշակում և պահածոյացում
- կաթնամթերքի արտադրություն
- գինեգործություն
- ձկնաբուծություն

Հիմնադրամը ներդրում է կատարում ձեռնարկությունների սեփական կապիտալում` սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի գնման միջոցով, և որպես բաժնետեր կարող է ձեռնարկություններին նաև տրամադրել կարճաժամկետ ստորադաս փոխառություններ շրջանառու կապիտալի ֆինանսավորման նպատակով:

 
 
Գործադիր տնօրենՏիգրան Խանիկյան
ՀասցեԵրևան, Սարյան 26/3
Հեռախոս(10) 500 582
Հեռախոս(10) 500 581
Էլ. փոստinfo@freda.am
Վեբ. կայքhttp://www.freda.am
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա