«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա: «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը և ներդրողն է «Ռոսգոսստրախ» ՍՊԸ: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության առաքելությունն է աջակցել Հայաստանում ապահովագրական քաղաքակիրթ շուկայի ստեղծմանը` Հայաստանի քաղաքացիների համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովագրական տարբեր տեսակների ծառայությունների պահանջարկը ձևավորելու և բավարարելու միջոցով: «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով. - Տրանսպորտային միջոցների ապահովագրություն Ռիսկերը դիվերսիֆիկացնելու և հուսալի վերաապահովագրական ծածկույթ ապահովելու նպատակով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը համագործակցում է այնպիսի վերաապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են " Scor Global P & C ”, " Polish Re ”, " Reinsurance Company SAVA ” Ltd , " Catlin Syndicate at Lloyd ’ s ”, " Munich Re ”, ОАО "Русское перестраховочное общество”, ЗАО "Страховая Компания Эйс”, ОАО "Росгосстрах”. Վերաապահովագրական ծածկույթը ապահովվում է ինչպես օբլիգատոր, այնպես էլ ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրերով: Ընկերության կանոնադրական կապիտալը սկզբնական շրջանում կազմում էր 612,5 միլիոն ՀՀ դրամ (ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար): Այսօր այն կազմում է ավելի քան 1,2 միլիարդ ՀՀ դրամ (3,3 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության աշխատողների թիվը կազմում է 85: |
Գործադիր տնօրեն | Գագիկ Գրիգորյան |
| ՀՀ, Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1 | |
Հեռախոս | (10) 59 10 10, 50 07 70 |
Ֆաքս | (10) 50 07 70 |
Էլ. փոստ | info@rgs.am |
Վեբ. կայք | http://www.rgs.am |




Գործադիր տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք