Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Շաբաթ, Ապրիլ 21
1 առաջարկ
4 առաջարկ
3 առաջարկ
11 առաջարկ
5 առաջարկ
0 առաջարկ
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա:
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը և ներդրողն է «Ռոսգոսստրախ» ՍՊԸ:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության առաքելությունն է աջակցել Հայաստանում ապահովագրական քաղաքակիրթ շուկայի ստեղծմանը` Հայաստանի քաղաքացիների համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովագրական տարբեր տեսակների ծառայությունների պահանջարկը ձևավորելու և բավարարելու միջոցով:
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով.
- Տրանսպորտային միջոցների ապահովագրություն - Գույքի ապահովագրություն - Բժշկական ապահովագրություն - Արտասահման մեկնողների (աջակցության) ապահովագրություն - Դժբախտ պատահարներից ապահովագրություն - Բեռների ապահովագրություն - Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն - Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն - Երաշխիքի տրամադրում
Ռիսկերը դիվերսիֆիկացնելու և հուսալի վերաապահովագրական ծածկույթ ապահովելու նպատակով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը համագործակցում է այնպիսի վերաապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են " Scor Global P & C ”, " Polish Re ”, " Reinsurance Company SAVA ” Ltd , " Catlin Syndicate at Lloyd ’ s ”, " Munich Re ”, ОАО "Русское перестраховочное общество”, ЗАО "Страховая Компания Эйс”, ОАО "Росгосстрах”. Վերաապահովագրական ծածկույթը ապահովվում է ինչպես օբլիգատոր, այնպես էլ ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրերով:
Ընկերության կանոնադրական կապիտալը սկզբնական շրջանում կազմում էր 612,5 միլիոն ՀՀ դրամ (ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար): Այսօր այն կազմում է ավելի քան 1,2 միլիարդ ՀՀ դրամ (3,3 միլիոն ԱՄՆ դոլար):
Ընկերության աշխատողների թիվը կազմում է 85:
20.04.2018 | 17:26 Նորություններ
Կարեն Կարապետյանը կհամակարգի տնտեսական բլոկը
20.04.2018 | 17:41 Ֆինտեխ
Բացելով փակագծերը. Big Data
20.04.2018 | 17:13 Նորություններ
Իգնատի Առաքելյանը վերանշանակվել է
13.04.2018 | 10:22 Հարցազրույցներ
Դավիթ Աթանեսյան. Հաճախորդը մեր դեսպանն է
16.04.2018 | 09:37 Նորություններ
Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին
14.04.2018 | 08:59 Նորություններ
Չուբայսը դարձել է Վարդանյանի բիզնես գործընկերը
06.04.2018 | 10:23 Հոդվածներ
«Կանաչ պատեր» Երեւանում՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
23.03.2018 | 16:14 Ֆինտեխ
ՀՀ ստարտափները կարող են դիմել Fintech Stars աքսելերացիոն ծրագրին
21.03.2018 | 09:54 Ֆինտեխ
G20-ի ֆինանսիստները հրաժարվել են «կրիպտոարժույթ» եզրից
23.03.2018 | 09:41 Ֆինտեխ
Ռուսաստանյան չորս բանկ հաջողությամբ փորձարկել է P2P տրանզակցիաները
27.03.2018 | 09:15 Ֆինտեխ
Twitter-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը
30.03.2018 | 09:57 Ֆինտեխ
Սբերբանկի 1 մլն հաճախորդ հիփոթեքի հարցը լուծել է «ՏունՔլիք»-ի միջոցով
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2016 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau