Թարմացված է. 06.02.2012 "ՌԵՍՈ” Ապահովագրական ՓԲԸ հիմնադրվել է 2008թ.: Ընկերությունը գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի ԱՊՈ 0010 լիցենզիայի հիման վրա: "ՌԵՍՈ” ԱՓԲԸ-ն բաժնետերերն են. ռուսական "ՌԵՍՈ-Գարանտիա” ապահովագրական ԲԲԸ-ն (50%) եւ "Պոլիգրաֆիա” ՓԲԸ-ն (50%): Իր հերթին, ռուսական "ՌԵՍՈ-Գարանտիա” ապահովագրական ԲԲԸ-ն բաժնետերերն են ֆրանսիական AXA-ն (36.6 %), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (10%), իսկ բաժնետոմսերի 54,4% պատկանում են Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին: Ընկերության առաջիկա խնդիրներից մեկը հաճախորդների սպասարկման եվրոպական ստանդարտների ներդրումն է: Ընկերությունում գործում է 24 ժամյա հեռախոս ` առանց հանգստյան օրերի: "ՌԵՍՈ” ԱՓԲԸ-ն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության տեսակի հետևյալ դասերով` - Ավտոմեքենայի ապահովագրություն վնասից և գողությունից "ՌԵՍՈ” ԱՓԲԸ-ն իր ռիսկերի վերաապահովագրությունն իրականացնում է միջազգային այնպիսի ընկերություններում` ինչպիսիք են AXA, Lloyd's syndicates, Fortis, Allianz և այլն: "ՌԵՍՈ” ԱՓԲԸ-ի աուդիտն իրականացվում է "ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ” ՓԲԸ-ի կողմից, որը միջազգային խմբի` "KPMG International”-ի անդամ է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1 870 000 000 ՀՀ դրամ: |
Գործադիր տնօրեն | Սամվել Գրիգորյան |
| ՀՀ, ք.Երևան, 0010, Վարդանանց 16, 1/1 | |
Քաղաքային | 10 56 05 50, (060) 275757 |
Ֆաքս | 10 56 05 50 |
Էլ. փոստ | info@reso.am |
Վեբ. կայք | http://www.reso.am |


Գործադիր տնօրեն
Քաղաքային
Էլ. փոստ
Վեբ. կայք




