Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
ՌԱՍԿՈ
RSS
 

"ՌԱՍԿՈ” Ապահովագրական ՍՊԸ-ն ապահովագրության իրականացման լիցենզա (ԱՊՈ 0043) ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից: 2008 թվականի մարտի 11-ին Ընկերությունը վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ստանալով ոչ կյանքի ապահովագրության թվով 12 դասերի գծով ԱՊՈ 0002(0043) լիցենզիան:

"ՌԱՍԿՈ” ԱՍՊԸ-ն ունի գրանցված մասնաճյուղ Կապան քաղաքում: "ՌԱՍԿՈ” ԱՍՊԸ-ն ունի նաև գործակալական լայն ցանց, որի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի է դարձնում ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում: Մասնավորապես` "ՌԱՍԿՈ” ԱՍՊԸ-ի գործակալ է հանդիսանում ”ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ” ՓԲԸ-ն, որը ունի 55 գրանցված մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

"ՌԱՍԿՈ” ապահովագրական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով`

- ավտոմեքենաների ապահովագրություն,
- ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն /ԱՊՊԱ/,
- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ),
- գույքային ապահովագրություն,
- բեռների ապահովագրություն,
- արտասահման մեկնողների ապահովագրություն,
- ֆինանսական վնասների ապահովագրություն,
- երաշխիքի տրամադրում,
- առողջության ապահովագրություն,
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
- երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն, որը ծածկում է երկաթուղային տրանսպորտին պատճառված վնասները կամ կորուստները:

Ընկերությունում գործող թեժ հեռախոսագծի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն շաբաթվա 7 օրերին տեղեկատվական աջակցություն եւ խորհրդատվություն ստանալ ընկերության աշխատակիցների եւ փորձագետների կողմից: Թեժ հեռախոսագիծը նաև հնարավորություն է տալիս հաճախորդներին ապահովագրական պատահարի մասին հայտնել Ընկերության ներկայացուցիչներին ու ստանալ համապատասխան ցուցումներ պատահարի վայրում ճիշտ գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

"ՌԱՍԿՈ” ԱՍՊԸ-ն ապահովագրական ռիսկերը դիվերսիֆիկացնում է` վերաապահովագրելով դրանք միջազգային բարձր վարկանիշ ունեցող հետևյալ ընկերություններում` Անգլիական «Լլոյդսե-ի սինդիկատի բրոքեր "Հոուդեն” ՍՊԸ-ի միջնորդությամբ` "Բրիտ Ինշուրանս Լիմիթեդ”, "Սքոր” (Ֆրանսիա), "ՌՈՍՆՈ” Ապահովագրական ԲԲԸ (ՌԴ):

31.03.2010թ. դրությամբ Ընկերության ընդհանուր կապիտալը կազմում է 1.664.401 հազար ՀՀ դրամ, որը իր ծավալներով առաջինն է ՀՀ-ում:

"ՌԱՍԿՈ” Ապահովագրական Ընկերության աուդիտը իրականացվում է Grant Thornton Amyot ընկերության կողմից:

 
 
Գործադիր տնօրենՀովհաննես Գալստյան
ՀասցեՀՀ, Երևան 0001, Թումանյան 8
Հեռախոս(10) 58 50 93, 54 46 58
Ֆաքս(10) 54 46 75
Էլ. փոստinfo@rasco.am
Վեբ. կայքhttp://www.rasco.am
 
ՌԱՍԿՈը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա