Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
Նաիրի Ինշուրանս
RSS
 

"Նաիրի Ինշուրանս” Ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերի 3-ին` նույն թվականի նոյեմբերին ընդունված "Ապահովագրության մասին” ՀՀ օրենքից անմիջապես հետո: Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997թ. ապրիլի 15-ից, երբ լիցենզավորվել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից:

"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ՍՊԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 28-ին` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 98 Ա որոշմամբ:

Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն` ոչ կյանքի ապահովագրության 12 դասերով: Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, սակայն գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայություններ է մատուցում երկրի գրեթե ողջ տարածքում:

Ընկերությունը գործում է ոչ կյանքի ապահովագրության ոլորտում եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց առաջարկում է հետևյալ ծառայությունները.

- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)
- առողջության ապահովագրություն,
- ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
- երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն, որը ծածկում է երկաթուղային տրանսպորտին պատճառված վնասները կամ կորուստները,
- փոխադրվող գույքի ( բեռների) ապահովագրություն,
- հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
- գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն,
- ցամաքային տրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
- երաշխիքի տրամադրում,
- ֆինանսական վնասների ապահովագրություն,
- աջակցության ապահովագրություն:

"Նաիրի Ինշուրանս” Ապահովագրական ՍՊԸ-ի ապահովագրական ռիսկերը վերաապահովագրվում են հետևյալ միջազգային վերաապահովագրական ընկերություններում` SCOR, Hannover Re, Ace European Group Limited.

 
 
Գործադիր տնօրենԳոռ Խաչատրյան
Հասցե0002 Երեւան, Պուշկինի 50, բն.1
Հեռախոս(10) 53-94-57
Ֆաքս(10) 53-10-49
Էլ. փոստnairi@nairi-insurance.am
Վեբ. կայքhttp://www.nairi-insurance.am
 
Նաիրի Ինշուրանս ը Նորություններում
2012թ. 7 բանկեր եւ 5 ապահովագրական ընկերություններ կստուգվեն հարկային մարմինների կողմից
 
Ապահովագրական ընկերությունները դեմ չեն ընդգրկվել ավտոտեխզննման գործընթացում
 
ԱՊՊԱ-ի ներդրման արդյունքում ապահովագրական ոլորտի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է
 
Փետրվարի 1-ին ՀՀ ապահովագրական ընկերությունները ստացել են ավելի քան 700 զանգ ՃՏՊ վերաբերյալ
 
«ՌԵՍՈ»-ն եւ «Նաիրի Ինշուրանսը» վճարել են շուրջ 50 ԱՊՊԱ ապահովագրական հատուցում
 
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա