Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ
RSS
 

"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” Ապահովագրական ՓԲԸ հիմնադրվել է 1997թ. "ԷՖԵՍ” ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ. Ընկերության բաժնետոմսերի 75% ձեռք է բերվել ռուսական "Ինգոսստրախ” ԱԲԲԸ կողմից, որից հետո Ընկերությունը անվանափոխվել է "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” Ապահովագրական ՓԲԸ: Ներկայումս "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ հանդիսանում է "ԻՆԳՈ” (Երաշխիքների և Պարտավորությունների Միջազգային Ցանց) խմբի լիարժեք անդամ:

Ընկերության հիմնական առաքելությունն ու նպատակն է ամրապնդել հայրենական շուկայում իր առաջատարի դիրքերը՝ միաժամանակ շարունակելով հոգալ իր հաճախորդների մասին և ապահովելով միջազգային ստանդարներին համապատասխանող բարձրակարգ սպասարկում:

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար Ընկերությունը առաջարկում է ապահովագրական ծառայություններ հետևյալ տեսակներով.

- Տրանսպորտային միջոցների ապահովագրություն
- Գույքի ապահովագրություն
- Բժշկական ապահովագրություն
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն
- Պատասխանատվության ապահովագրություն
- Ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն
- Բեռնափոխադրումների ապահովագրություն
- Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն
- Ուղևորության ապահովագրություն
- Ավիացիոն ռիսկերի ապահովագրություն

Վերջին հինգ տարիների ընթացքում "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ն զբաղեցնում է առաջատարի դիրքը` ապահովագրական ընկերությունների գործունեությունը բնութագրող հիմնական ֆինանսական ցուցանիշներով:

Այսպես` 2009թ. Ընկերությունը առաջատարն է ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարներով և վճարված ապահովագրական հատուցումներով, ինչպես նաև զուտ եկամտի ծավալով, որը 2009թ. կազմել է ավելի քան 452 մլն ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 82%-ով:

"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ն ստանձնած ռիսկերի վերաապահաովագրության նպատակով համագործակցում է առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ:

 
 
Գործադիր տնօրենԼևոն Ալթունյան
ՀասցեՀՀ, ք. Երևան, Տպագրիչների 8
Հեռախոս(10) 54 31 34, 59 21 21
Ֆաքս(10) 54 75 06
Էլ. փոստinfo@ingoarmenia.am
Վեբ. կայքhttp://www.ingoarmenia.am
 
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա