Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
Գարանտ-Լիմենս
RSS
 
Թարմացված է. 26.04.2011

"Գարանտ-Լիմենս” Ապահովագրական ՓԲԸ-ը հիմնադրվել է 1999 թ.փետրվարին, ներկայումս գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրված ԱՊՈ 0003 (0028) լիցենզիայի համաձայն:

Սկսած 2003թ-ից` վերակազմավորվելուց հետո, ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը դարձել է առողջության ապահովագրությունը, 2009թ-ի տվյալների համաձայն ՀՀ ապահովագրական շուկայում առողջության ապահովագրության գծով հավաքագրված ապահովագրավճարի 29.1%-ը պատկանում է "Գարանտ-Լիմենս” Ապահովագրական ՓԲԸ-ին:

Ընկերության առաքելությունն է` ՀՀ ապահովագրական շուկայում դառնալ առաջատար` պրոֆեսիոնալ աշխատակազմի օգնությամբ հանրությանը մատուցելով միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ ապահովագրական ծառայություններ:

2009թ-ի երկրորդ եռամսյակից համագործակցելով հանրահայտ AXA Group (Inter Partner Assistance) ֆրանսիական ընկերության հետ` "Գարանտ-Լիմենս”- ը սկսել է իրականացնել նաև աջակցության ապահովագրություն, տրամադրելով մինչև € 120.000 ապահովագրական ծածկույթ:

"Գարանտ-Լիմենս”- ը իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 8 դասերով և առաջարկում է ներքոնշյալ ծառայություններն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց`

- առողջության ապահովագրություն,
- աջակցության ապահովագրություն,
- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ),
- ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային) ,
- ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
- փոխադրվող գույքի ( բեռների) ապահովագրություն,
- հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
- գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն,

"Գարանտ-Լիմենս”- ը Ապահովագրական Ընկերությունն իր ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է այնպիսի խոշոր միջազգային ընկերություններում, ինչպիսիք են AXA Group (Inter Partner Assistance), Allianz, SCOR Global P&C, Polish Re և Sava:

Ընկերության կապիտալը կազմում է 1 531 796 հզ. դրամ, աշխատակիցների թիվը` 80:

 
 
ՏնօրենԱրտակ Մարտիրոսյան
ՀասցեՀՀ , Երեւան , Մամիկոնյանց 30
Հեռախոս(10) 23 60 68; 29 77 50
Հեռախոս(10) 23 03 81
Էլ. փոստinfo@glinsurance.am
Վեբ. կայքhttp://www.glinsurance.am
 
Գարանտ-Լիմենսը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա