Սկսելով իր գործունեությունը 2005 թվականից, "Կասկադ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն այժմ գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմիվ տրված ԱՊՈ (0001) 0046 լիցենզիայի համաձայն: "Կասկադ Ինշուրանս” ապահովագրական ՓԲԸ-ն հանդիսանում է "Կասկադ Կապիտալ Հոլդինգս” ՓԲԸ-ի դուստր ընկերությունը, որի հիմնադիրը ԱՄՆ-ում հիմնադրված "Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամն” է: 2005 թ. օգոստոսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք բերեց "Կասկադ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի բաժնային կապիտալի 35%-ը, "Կասկադ Կապիտալ Հոլդինգսին” է պատկանում կապիտալի 65%-ը: Ընկերության հիմնական առաքելությունն է ռիսկերի կառավարման ոլորտում ապահովագրական լուծումների տրամադրումը եւ հաճախորդների ավելի լայն շրջանակի պահանջարկների բավարարումը ապահովագրական ծառայությունների լայն տեսականու միջոցով: "Կասկադ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության տեսակի հետևյալ դասերով` - Ավտոմեքենաներ Ընկերությունում գործող թեժ հեռախոսագծի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն շաբաթվա 7 օրերին տեղեկատվական աջակցություն եւ խորհրդատվություն ստանալ ընկերության աշխատակիցների եւ փորձագետների կողմից: "Կասկադ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի ապահովագրական ռիսկերը վերաապահովագրվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային վերաապահովագրական ընկերություններում. Lloyd’s syndicates, SCOR, Polish Re, Munich Re, AIG Europe (UK), Ace European Group, Swiss Reinsurance Company (Swiss Re), SAVA Re, Brit Insurance. Ընկերության կապիտալը կազմում Է 1,187,956,000 դրամ, աշխատակիցների թիվը`39: Ներկայումս "Կասկադ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն սպասարկում է ավելի քան 4000 հաճախորդ անձնական ապահովագրության տեսակների գծով: Ընկերությունը ապահովագրական ծառայություններ է մատուցում ավելի քան 600 կորպորատիվ հաճախորդի: Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ն իր գործունեության հինգ տարիների ընթացքում վճարել է ավելի քան 380 մլն ՀՀ դրամ հատուցում: Ընկերության աուդիտը իրականացվում է KPMG Armenia и Grant Thornton Amyot ընկերությունների կողմից: |
Տնօրեն | Գառնիկ Տոնոյան |
| Երեւան 0033, Հր. Քոչարի 5/1 | |
Հեռախոս | (10) 222 111, call center 0 800 55555 |
Ֆաքս | (10) 27 82 21 |
Էլ. փոստ | info@cin.am |
Վեբ. կայք | http://www.cascadeinsurance.am |



Տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք