Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Հունիս 09
11 առաջարկ
1 առաջարկ
Թարմացված է. 26.08.2024
Ձեր իրավունքների պաշտպանը ֆինանսական շուկայում
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն (այսուհետ` Գրասենյակ) անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թվականի հունվարի 24-ից:
Գրասենյակի` արդյունավետ գործելու և հանրության վստահությունը շահելու կարևորագույն գրավականն այն արժեքներն են, որոնք որպես հիմնարար սկզբունքներ դրված են նրա գործունեության հիմքում: Այդ սկզբունքները ներառում են`
Գրասենյակի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը։
Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է։
Գրասենյակն իրավասու է քննել ներկայացված պահանջ-դիմումները, եթե հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո և Հաշտարարին դիմել են ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո:
Գրասենյակ կարող են դիմել 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող գույքային, ինչպես նաև վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված ոչ գույքային բնույթի պահանջներով։ Պահանջը պետք է նախապես ներկայացված լինի ֆինանսական կազմակերպությանը:
Սպառողը Հաշտարարին պահանջ-դիմում կարող է ներկայացնել ՀՀ տարածքում գործող հետևյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
- Ապահովագրական բրոքերներ
- Ներդրումային ընկերություններ
- Գրավատներ
- Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք
- Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք
- Դրամական փոխանցումներ իրականացնող անձինք:
- Վարկային բյուրո
Հաշտարարին դիմելով հաճախորդը ոչինչ չի կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ քննության գործընթացը պարզ է և արագ`առանց քաշքշուկների, չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, Հաշտարարի որոշումը չի կրում պարտադիր բնույթ, և հաճախորդը միշտ կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ Հաշտարարի որոշման հետ:
Հաշտարարը վստահելի է, քանի որ ունի անկախ կառավարման համակարգ և ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից: Պարբերաբար հրապարակվող հաշվետվություններն ապահովում են Հաշտարարի գրասենյակի գործունեության թափանցիկությունը: Հաճախորդներին միշտ տրվում է բանավոր լսումների հնարավորություն, որտեղ կողմերը կարող են բերել համապատասխան դիրքորոշումներ և գալ ընդհանուր հայտարարի։
Հաշտարարն իրավասու չէ քննել պահանջը, եթե նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ դրա վերաբերյալ առկա է Հաշտարարի որոշումը, կամ պահանջն արդեն գտնվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ քննվում է Հաշտարարի կողմից։
Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու է քննել`
- Սպառողն իրականացրել է դրամական փոխանցում, որի ուշացման հետևանքով կրել է դրամական կորուստ։
- Սպառողն ապահովագրել է իր մեքենան և վթարի ժամանակ վնասել է այն, իսկ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը։
- Սպառողի վճարային քարտից գանձվել է գումար, որի մասին նա տեղյակ չէ։
- Սպառողի կարծիքով վարկային կազմակերպությունը կամ բանկը սխալ է հաշվարկել իր վարկի տոկոսագումարները/ամսական մարումների չափը:
Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու չէ քննել`
- Սպառողը պահանջում է, որպեսզի բանկը հետաձգի իր վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման ժամկետը։
- Սպառողը դժգոհում է բջջային կապի ծառայություն մատուցող ընկերության աշխատանքից և պնդում է, որ ծառայության համար իրենից ավել գումար են գանձել։
- Վարկային կազմակերպությունը կամ բանկը հրաժարվում է վարկ տրամադրել։
- Սպառողը հանդիսանում է լուծարված, սնանկ ճանաչված կազմակերպության ավանդատու, պարտատեր և այլն:
09.06.2026 | 09:26 Նորություններ
S&P Global Ratings. ընտրությունների արդյունքները նպաստավոր են ՀՀ վարկանիշի համար, բայց ռիսկերը պահպանվում են
09.06.2026 | 09:57 Ֆինտեխ
BBVA-ն ներգրավել է AWS-ին՝ ԱԲ ընթացակարգերի արագացված ներդրման համար
09.06.2026 | 14:31 Նորություններ
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
04.06.2026 | 22:30 Հոդվածներ
«Թռիչքաձեւ աճ՝ 6 տարում». MB Legal-ն ընդլայնում է ծառայությունները եւ աշխարհագրությունը
02.06.2026 | 16:48 Նորություններ
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
01.06.2026 | 22:30 Հարցազրույցներ
Դավիթ Ռապավա. Silk Hospitality-ն տեղական ինքնության եւ միջազգային ստանդարտների հատման կետում է
21.05.2026 | 09:40 Նորություններ
Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14.05.2026 | 16:34 Նորություններ
IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից
21.05.2026 | 16:40 Նորություններ
Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
13.05.2026 | 16:39 Visa Voice
Անտեսանելի վճարումներ, խելացի գնումներ. ինչպես է Agentic AI վերափոխում առեւտուրը եւ ինչ է դա նշանակում Հայաստանի համար
20.05.2026 | 17:57 Արժեթղթերի շուկա
Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս
29.05.2026 | 20:48 Նորություններ
Մայիսի 30-ին «Յունիսպորտ»-ը կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau