Հիմնադրվել է 1990 թվականին: Անցել է պետական հավատարմագրում 2001թ. (արտոնագիր N 025 16.10.2000թ. և հավատարմագիր N 005 09.08.2001թ.) Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: Ակադեմիայի կառույցում գործում են` - Բանկային-տնտեսագիտական ինստիտուտը Գործում են հետևյալ մասնագիտությունները` Ֆինանսներ և վարկ Հաշվապահական հաշվառում և աուդիտ Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում Ուսման տևողությունը չորս տարի է: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար , որոնք ցանկանում են ստանալ երկրորդ մասնագիտական կրթություն, ուսման տևողությունը սահմանվում է երկու տարի: Մինչև այժմ Ակադեմիան տվել է շուրջ 1420 շրջանավարտ, որից 83% աշխատում են հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների, բանկային և հարկային համակարգերում: Ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկան իրականացվում է հանրապետության առաջատար բանկերում (Հայէկոնոմբանկ, Յունիբանկ, Արդշինինվեստբանկ, ԲՏԱ Բանկ), հարկային և ֆինանսական կառույցներում: ՈՒսուցումը կատարվում է առկա և հեռակա: Ակադեմիայում գործող բազային քոլեջ ընդունվում են հանրակրթական միջնակարգ ուսուցման հենքի վրա հարցազրույցով: Առաջադեմ շրջանավարտները , ստանալով կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստ որակավորումը, ուսումը կարող են շարունակել ակադեմիայի համակարգում ցանկացած մասնագիտությամբ: Գործում է նաև նախապատրաստական բաժանմունք աբիտուրենտների համար, որոնք հետագայում կարող են ընդունվել ակադեմիայի ցանկացած բաժին առանց ընդունելության քննություններ հանձնելու: Ակադեմիայի կառույցում գործում է նաև ավագ դպրոց , որի շրջանավարտները, ստանալով ատեստատ, կարող են ուսուցումը շարունակել ակադեմիայում: Ֆինանսական Ակադեմիայում գործում է վերոհիշյալ մասնագիտությունների գծով միակ հավատարմագրված մագիստրատուրան: 2006թ.-ից սկսել է գործել նաև ասպիրանտուրան: Մագիստրատուրայում կարող են սովորել ոչ միայն շրջանավարտները, այլև բակալավրի աստիճան ունեցող այլ բուհերի շրջանավարտներ: Ուսման տևողությունը երկու տարի է: Ակադեմիայում գործում է գիտական խորհուրդ, ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն: Կազմակերպվում են ամենամյա ավանդական գիտաժողովներ նվիրված ազգային տնտեսության հիմնահարցերին: Ակադեմիան հրատարակում է, ինչպես նաեւ հովանավորում է մասնագիտական դասագրքերի , ուսումնա-մեթոդական ձեռնարկների տպագրումը: Գործում է գրադարան 6000 կտոր մասնագիտական գրականությամբ: Ակադեմիան ուշադրություն է դարձնում ուսանողների համակարգչային և լեզվական պատրաստվածությանը, "Ֆուջի” մասնագիտացված քոլեջի հետ համատեղ գործում է Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոն: Բացի հիմնական օտար լեզվից, ուսանողների ընտրությամբ կատարվում է լրացուցիչ երկու օտար լեզուների անվճար ուսուցում (ֆրանսերեն և իսպաներեն ): Գործում է նաև համակարգչային կենտրոն: Հրատարակվում է "Ֆինանսիստ” ուսանողական լրագիր: |
Ռեկտոր | Էդուարդ Գասպարյան |
| Հասցե 0009, Երևան, Պուշկինի 25/3 | |
Հեռախոս | (10) 53 43 96, 53 91 48 |
Ֆաքս | (10) 53 91 48 |
Էլ. փոստ | adm@npc.am |
Վեբ. կայք | http://www.finacademy.am |



Ռեկտոր
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք