Facebook
Google Extention
RSS
Երկուշաբթի, Մարտ 27

Այ Էյ Բի Կենտրոն
RSS
Թարմացված է. 2015-07-20
 

"Այ Էյ Բի Սենթր” ՓԲԸ հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին:

2002 թվականից Այ Էյ Բի կենտրոնը ACCA-ի (Association of Chartered Certified Accountants) կողմից ճանաչվել է որպես Գրանցված մասնագիտացված ուսուցում առաջարկող կառույց: 2003 թ. մայիսից Այ Էյ Բի կենտրոնը արժանացել է ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայության (ԳԽԾ) հավատարմագրին: 2008թ. հունվարին արժանացել է ACCA Ուսուցման Ոսկե Համագործակից կոչմանը: 2008թ. մարտից Այ Էյ Բի կենտրոնին շնորհվել է Հայաստանում ACCA համակարգչային քննությունների անցկացման արտոնագիր:

Այ Էյ Բի կենտրոնն առաջարկում է վերապատրաստման և խորհրդատվական մի շարք ծառայություններ ֆինանսական և գործարար ոլորտի կազմակերպություններին Հայաստանում և Վրաստանում: Կենտրոնի ղեկավարները հանդիսանում են ACCA անդամի որակավորում ստացած մասնագետներ, իսկ դասավանդող անձնակազմում յուրաքանչյուրն իր ոլորտի բարձրորակ և փորձառու մասնագետ է:

Այ Էյ Բի կենտրոնի կորպորատիվ հաճախորդներ են հանդիսանում` Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստանը, PricewaterhouseCoopers-ը Հայաստանում և Վրաստանում, Էրնստ ընդ Յանգը, K-Telecom-ը, Էյչ Էս Բի Սի Հայաստան Բանկը, Կասկադ Կապիտալ Հոլդինգը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Սթար Դիվայդը, Կոնվերս բանկը, Ինեկոբանկը, Այ-Այ-Ջի-ն, Բիբլոս բանկը, ԳաֆԷսճեան թանգարան հիմնադրամը և ՀՀ կենտրոնական բանկը:

ACCA դասընթացներ

Այ Էյ Բի կենտրոնը մատուցում է նախապատրաստական դասընթացներ ACCA բոլոր առարկաների համար: Այ Էյ Բի կենտրոնի մասնագետների կողմից մշակված այս ծրագրերը օգնում են ուսանողներին զարգացնելու վերլուծական և խնդիրների լուծման հմտությունները: Ծրագրի շրջանակներում դասերն անցկացվում են շաբաթական երկու անգամ` 3 ժամ տեւողությամբ /ընդամենը 50 դասաժամ/` քննական շաբաթին նախորդող 10 շաբաթների ընթացքում: Հունիսի քննական սեսիայի դասընթացը սկսվում է մարտի վերջին, իսկ դեկտեմբերյան սեսիայի դասընթացը` սեպտեմբերի վերջին:

Ծրագրով նախատեսվում են երեկոյան դասեր Հայաստանում բնակվող ուսանողների համար, ինչպես նաև ճկուն գրաֆիկով դասընթացներ` կազմված արտերկրյա ուսանողների համար:

Ֆինանսական և հաշվապահական դասընթացներ

"Միջազգային ֆինանսական հաշվետվական ստանդարտներ” (ՄՖՀՍ)ֆինանսական ոլորտի դսասընթացը կազմված է երկու առանձին մասերից:

"ՄՖՀՍ սինոպսիս” դասընթացն ընդհանուր տեղեկություն է առաջարկում ՄՖՀՍ ստանդարտների վերաբերյալ` ներկայացնելով յուրաքանչյուր ստանդարտի հիմնական հասկացությունները:

"ՄՖՀՍ կիրառման ուղեցույց” դասընթացը դիտարկում է յուրաքանչյուր ՄՖՀՍ ստանդարտի պրակտիկ կիրառության խնդիրները և նախատեսված է նրանց համար, ում անհրաժեշտ է մանրամասն իմանալ յուրաքանչյուր ստանդարտի պրակտիկ կիրառությունը:

"Հաշվապահություն սկսնակների համար” դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվատարության եւ ֆինանսների ոլորտում, ինչպես նաև սկսնակ հաշվապահների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահության և ֆինանսների սկզբունքներին եւ ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին:

ՀԾ-Հաշվապահ` հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց է սկսնակ կամ գործող հաշվապահների համար:

"Ֆինանսներ ոչ ֆինանսական մասնագիտությամբ մենեջերների համար” դասընթացը գործնական ուղղվածությամբ դասընթաց է, որն արդյունավետ կլինի նրանց համար, ովքեր կցանկանային օգտագործել ֆինանսական տեղեկատվությունը առավել արդյունավետ մենեջմենթի և որոշումների կայացման նպատակով: Մասնակիցները կճանաչեն ֆինանսական հաշվետվությունների օրինական ձևերը, կուսումնասիրեն ծախսերի և կառավարման հաշվապահության հիմնական հասկացությունները, ինչպես նաև ֆինանսական կանխատեսումների, պլանավորման և աշխատանքի կառավարման տեխնիկան:

"Հարկային սեմինարները” կազմակերպվում են որոշակի պարբերականությամբ: Այս սեմինարները յուրովի հնարավորություն են ընձեռում մասնակիցներին իրենց մտահոգող պարզաբանումները ստանալու և ՀՀ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները քննարկելու իրավասու մասնագետների հետ:

Անգլերեն լեզվի դասընթացներ
- Ընդհանուր անգլերեն (զրոյականից մինչև խորացված իմացություն)
- Բիզնես անգլերեն (տարրականից մինչև խորացված իմացություն)
- Միջազգային քննությունների նախապատրաստում (IELTS, BEC, ICFE, ILEC, CGES)

Լեզվին հարակից կարճաժամկետ դասընթացներ
- Համոզիչ պրեզենտացիաներ
- Գործարար նամակագրություն
- Հարցազրույցի հմտություններ
- Ճիշտ անգլերեն հեռախոսով

Կառավարման ոլորտի դասընթացներ

Փաստաթղթերի կառավարում և արխիվացում
Այս դասընթացը ծանոթացնում է փաստաթղթերի կառավարման միջազգային ստանդարտին և ներառում է փաստաթղթերի կառավարման համակարգի մշակման, պահպանման և իրականացման հարցեր: Դասընթացի ավարտին շահագրգիռ կազմակերպությունները կարող են ստանալ խորհրդատվություն փաստաթղթերի կառավարման համակարգի մշակման և ներդրման վերաբերյալ` ըստ տվյալ կազմակերպության յուրահատուկ պահանջների:

Բանակցելու կարողություն և վեճերի կառավարում
Դասընթացի նպատակն է մասնակիցներին առաջարկել միջոցներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են փոխհամաձայնության հասնելու, արդյունավետ հարաբերություններն ամրապնդելու, տարբեր վարքագծերի նկատմամբ ճկունություն զարգացնելու և վեճերում զգացմունքները կառավարելու համար:

Ստեղծագործ մոտեցումը բիզնեսի կառավարման գործում
Ժամանակակից բիզնեսում կարևորվում են նորարական մտածելակերպը և աշխատանքի արդյունավետությունը: Այս դասընթացը խրախուսում է մասնակիցներին սովորել ստեղծագործաբար մոտենալ խնդիրների լուծմանը` նոր և բացառիկ լուծումներ գտնելու և գաղափարները պրակտիկ նախաձեռնությունների վերածելու նպատակով:

Անհատների և թիմերի խրախուսում
Այս դասընթացը մասնակիցներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է խրախուսել և ոգևորել անտարբեր մարդկանց` ստեղծելով և պահելով պիտանելիության զգացումը, և պահպանել խրախուսանքը լարվածության պահերին:

Արդյունավետ թիմերի ստեղծում
Դասընթացն առաջարկում է արդյունավետ թիմերի կառուցման և կառավարման հմտություններ: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան հավասարակշռել անձնական և թիմային առաջադրանքների կարիքները, ստեղծել դրական մթնոլորտ թիմային աշխատանքի համար և խթանել համագործակցությունը թիմում:

Ժամանակի կառավարում և առաջադրանքների հանձնարարում
Այսօրվա բիզնես աշխարհում հանձնարարման և ժամանակի կառավարման հմտություններին տիրապետելը կարևոր է հաջողության հասնելու համար: Այս դասընթացի մասնակիցները կիմանան ավելին ժամանակի կառավարման և անձնական խթանման մասին, արդյունավետ հանձնարարմանը խոչընդոտող արգելքների հաղթահարման և մարդկանց կարողությունների բացահայտման մասին:

Այ Էյ Բի Կենտրոն
 
 
Տնօրեն
Արաքսյա Մելքոնյան
Հասցե
Ագաթանգեղոսի 2 Ա, Երևան 0023, ՀՀ
Քաղաքային
10 54 46 80
Քաղաքային
10 54 23 11
Էլ. փոստ
general@iabcentre.com
Վեբ. կայք
 
Այ Էյ Բի Կենտրոն. Նորություններ
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա