"Այ Էյ Բի Սենթր” ՓԲԸ հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին: 2002 թվականից Այ Էյ Բի կենտրոնը ACCA-ի (Association of Chartered Certified Accountants) կողմից ճանաչվել է որպես Գրանցված մասնագիտացված ուսուցում առաջարկող կառույց: 2003 թ. մայիսից Այ Էյ Բի կենտրոնը արժանացել է ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայության (ԳԽԾ) հավատարմագրին: 2008թ. հունվարին արժանացել է ACCA Ուսուցման Ոսկե Համագործակից կոչմանը: 2008թ. մարտից Այ Էյ Բի կենտրոնին շնորհվել է Հայաստանում ACCA համակարգչային քննությունների անցկացման արտոնագիր: Այ Էյ Բի կենտրոնն առաջարկում է վերապատրաստման և խորհրդատվական մի շարք ծառայություններ ֆինանսական և գործարար ոլորտի կազմակերպություններին Հայաստանում և Վրաստանում: Կենտրոնի ղեկավարները հանդիսանում են ACCA անդամի որակավորում ստացած մասնագետներ, իսկ դասավանդող անձնակազմում յուրաքանչյուրն իր ոլորտի բարձրորակ և փորձառու մասնագետ է: Այ Էյ Բի կենտրոնի կորպորատիվ հաճախորդներ են հանդիսանում` Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստանը, PricewaterhouseCoopers-ը Հայաստանում և Վրաստանում, Էրնստ ընդ Յանգը, K-Telecom-ը, Էյչ Էս Բի Սի Հայաստան Բանկը, Կասկադ Կապիտալ Հոլդինգը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Սթար Դիվայդը, Կոնվերս բանկը, Ինեկոբանկը, Այ-Այ-Ջի-ն, Բիբլոս բանկը, ԳաֆԷսճեան թանգարան հիմնադրամը և ՀՀ կենտրոնական բանկը: ACCA դասընթացներ Այ Էյ Բի կենտրոնը մատուցում է նախապատրաստական դասընթացներ ACCA բոլոր առարկաների համար: Այ Էյ Բի կենտրոնի մասնագետների կողմից մշակված այս ծրագրերը օգնում են ուսանողներին զարգացնելու վերլուծական և խնդիրների լուծման հմտությունները: Ծրագրի շրջանակներում դասերն անցկացվում են շաբաթական երկու անգամ` 3 ժամ տեւողությամբ /ընդամենը 50 դասաժամ/` քննական շաբաթին նախորդող 10 շաբաթների ընթացքում: Հունիսի քննական սեսիայի դասընթացը սկսվում է մարտի վերջին, իսկ դեկտեմբերյան սեսիայի դասընթացը` սեպտեմբերի վերջին: Ծրագրով նախատեսվում են երեկոյան դասեր Հայաստանում բնակվող ուսանողների համար, ինչպես նաև ճկուն գրաֆիկով դասընթացներ` կազմված արտերկրյա ուսանողների համար: Ֆինանսական և հաշվապահական դասընթացներ "Միջազգային ֆինանսական հաշվետվական ստանդարտներ” (ՄՖՀՍ)ֆինանսական ոլորտի դսասընթացը կազմված է երկու առանձին մասերից: "ՄՖՀՍ սինոպսիս” դասընթացն ընդհանուր տեղեկություն է առաջարկում ՄՖՀՍ ստանդարտների վերաբերյալ` ներկայացնելով յուրաքանչյուր ստանդարտի հիմնական հասկացությունները: "ՄՖՀՍ կիրառման ուղեցույց” դասընթացը դիտարկում է յուրաքանչյուր ՄՖՀՍ ստանդարտի պրակտիկ կիրառության խնդիրները և նախատեսված է նրանց համար, ում անհրաժեշտ է մանրամասն իմանալ յուրաքանչյուր ստանդարտի պրակտիկ կիրառությունը: "Հաշվապահություն սկսնակների համար” դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվատարության եւ ֆինանսների ոլորտում, ինչպես նաև սկսնակ հաշվապահների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահության և ֆինանսների սկզբունքներին եւ ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին: ՀԾ-Հաշվապահ` հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց է սկսնակ կամ գործող հաշվապահների համար: "Ֆինանսներ ոչ ֆինանսական մասնագիտությամբ մենեջերների համար” դասընթացը գործնական ուղղվածությամբ դասընթաց է, որն արդյունավետ կլինի նրանց համար, ովքեր կցանկանային օգտագործել ֆինանսական տեղեկատվությունը առավել արդյունավետ մենեջմենթի և որոշումների կայացման նպատակով: Մասնակիցները կճանաչեն ֆինանսական հաշվետվությունների օրինական ձևերը, կուսումնասիրեն ծախսերի և կառավարման հաշվապահության հիմնական հասկացությունները, ինչպես նաև ֆինանսական կանխատեսումների, պլանավորման և աշխատանքի կառավարման տեխնիկան: "Հարկային սեմինարները” կազմակերպվում են որոշակի պարբերականությամբ: Այս սեմինարները յուրովի հնարավորություն են ընձեռում մասնակիցներին իրենց մտահոգող պարզաբանումները ստանալու և ՀՀ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները քննարկելու իրավասու մասնագետների հետ: Անգլերեն լեզվի դասընթացներ Լեզվին հարակից կարճաժամկետ դասընթացներ Կառավարման ոլորտի դասընթացներ Փաստաթղթերի կառավարում և արխիվացում Բանակցելու կարողություն և վեճերի կառավարում Ստեղծագործ մոտեցումը բիզնեսի կառավարման գործում Անհատների և թիմերի խրախուսում Արդյունավետ թիմերի ստեղծում Ժամանակի կառավարում և առաջադրանքների հանձնարարում |
Տնօրեն | Արաքսյա Մելքոնյան |
| Ագաթանգեղոսի 2 Ա, Երևան 0023, ՀՀ | |
Հեռախոս | (10) 54 46 80 |
Հեռախոս | (10) 54 23 11 |
Էլ. փոստ | general@iabcentre.com |
Վեբ. կայք | http://www.iabcentre.com |



Տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք