Facebook
Google Extention
RSS


Երեքշաբթի, Մայիս 21
Բի Էս Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոն
RSS
Թարմացված է. 2012-11-14
 

"Բի Էս Սի” Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC Business Support Center) խորհրդատվական, ուսուցողական, հետազոտական և ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հիմնադրվել է 1994թ.-ին Եվրամիության ՏԱՍԻՍ (TACIS) ծրագրի շրջանակներում: 1998թ.-ից կազմակերպությունը դարձել է մասնավոր և ինքնաֆինանսավորվող խորհրդատվական և ուսուցողական ընկերություն` "Բի Էս Սի” (BSC Business Support Center) անվանումով: "Բի Էս Սի”-ն ակտիվորեն համագործակցում է հայկական մի շարք կազմակերպությունների հետ` իրականացնելով բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Վրաստանում և Բելառուսում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

"Բի Էս Սի” - Բիզնեսի աջակցման կենտրոնն առ այսօր իրականացրել է.

- ավելի քան 750 դասընթաց, թրեյնինգ, սեմինար և այլ ուսուցողական ծրագրեր, 350 կազմակերպություն, որի 60%-ը մասնավոր կազմակերպություններ և 40%-ը ոչ պետական (ՀԿ), միջազգային և պետական կազմակերպություններ, ֆոնդեր և այդ մասնավոր ընկերությունները, հասարակական հատվածը, միջազգային կազմակերպությունները և համայնքները ներկայացնող ավելի քան 8000 մասնակիցների համար:
- մոտ 400 բիզնես ու ներդրումային ծրագրերի և ֆինանսավորման առաջարկների մշակում` հայկական և արտասահմանյան ընկերությունների համար:
- շուրջ 65 խոշոր հետազոտություն և ուսումնասիրություն` արդյունաբերության տարբեր ոլորտներում և տարածաշրջաններում:

"Բի Էս Սի” -ն առաջարկում է հետևյալ ծառայությունները. դասընթացներ, խորհրդատվություն, հետազոտություն և ծրագրերի գնահատում:

1. Ուսուցողական և վերապատրաստման ծառայություններ

- Կազմակերպության կառավարում - Գիտելիքներ անձնակազմի, մարքեթինգի, արտադրության, ֆինանսների ոլորտներում
- Անձնակազմի արդյունավետ կառավարում – ՄԱՍԹԵՐ ԿԼԱՍ
- Անձնակազմի կառավարման հմտություններ – Ընդհանուր գիտելիքներ սկսնակ կառավարիչների համար
- Արդյունավետ բիզնես հաղորդակցություն և բանակցության հմտություններ
- Բիզնես – ժամանակի կառավարման ունակություններ
- Հաճախորդների սպասարկման արվեստ
- Կորպորատիվ PR-ի հիմունքներ
- Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում
- Բիզնես պլանի մշակում
- Ժամանակակից բյուջետային համակարգերի կիրառումը ձեռնարկություններում
- ՀՀ օրենսդրության հիմունքներ
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիմունքներ
- Բիզնեսի իրավական կարգավորումը Հայաստանում

2. Խորհրդատվական ծառայություններ

- Բիզնես պլանի մշակում
- Ներդրումային ծրագրերի մշակում
- Կառավարում (ընդհանուր կառավարում, անձնակազմ, արտադրություն)
- Մարքեթինգ և հասարակայնության հետ կապեր
- Կազմակերպության ռազմավարության մշակում

3. Հետազոտական ծառայություններ

- Շուկաների հետազոտություն և վերլուծություն
- Սպառողների նախասիրությունների հետազոտություն
- Ներդրումային դաշտի հետազոտություն
- Վիճակագրական հետազոտություններ

4. Ծրագրերի գնահատման ծառայություններ

- Բիզնես ծրագրերի գնահատում
- Ներդրումային ծրագրերի գնահատում
- Ծրագրերի իրագործելիության գնահատում
- Ռազմավարության արդյունավետ գնահատում
- Գովազդային արշավների արդյունավետության գնահատում

2000թ.-ին "Բի Էս Սի”-ն պարգևատրվել է USAID –ի "Գերազանցության վկայական”-ով` Հայաստանում գործարարության զարգացմանը նպաստող ծառայությունների մատուցման գերազանց որակի համար:

2006թ.-ի դեկտեմբերին "Բի Էս Սի”-ն միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող "Գլոբալ պայմանագիր” նախաձեռնությանը, որն ուղղված է ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվության (CSR) գաղափարի աջակցմանը Հայաստանում և ամբողջ աշխարհում (UN GLOBAL COMPACT – www.globalcompact.org).

"Բի Էս Սի”-ի հաճախորդներ են հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը, "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”, "Կասկադ Բանկը”, "Արմսվիսբանկը”, "ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, "Ինեկոբանկը”, "Կոնվերս Բանկը”, "Կասկադ Բանկը”, "Բիբլոս Բանկը”, "ՎՏԲ Բանկը”, "Արեգակ” ՈՒՎԿ, "Կամուրջ” ՈՒՎԿ, "Առաջին ապահովագրական” ընկերությունը, "Գրիար Ինշուրանս” ապահովագրական ընկերությունը և այլն:

"Բի Էս Սի”-ն համագործակցում է նաև Հոլանդիայի, Իսպանիայի, Բելգիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի և այլ երկրների խորհրդատվական և մասնագիտական ուսուցում մատուցող մի շարք ընկերությունների հետ:

 

Բի Էս Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոն
 
 
Տնօրեն – բաժնետերՍամվել Գևորգյան
ՀասցեՀՀ, 0025, Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ
Քաղաքային(010) 57 47 78, 57 49 64, 57 17 53
Ֆաքս(010) 57 47 78, 57 49 64, 57 17 53
Էլ. փոստbsc@bsc.am
Վեբ. կայքhttp://www.bsc.am
 
Բի Էս Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոն ը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա