Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ` "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի հիման վրա: Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր 21 բանկերում եղած ավանդները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում: Հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը 4 միլիոն դրամ է: Եթե գումարը ներդրված է միայն արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն չափը կազմում է 2 միլիոն դրամ: Հիմնադրամը երաշխավորում է ավանդները իր միջոցների հաշվին, որոնք գոյանում են բոլոր բանկերի կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվող պարբերական երաշխիքային վճարներից: Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը: |
Տնօրեն | Հերմինե Հարությունյան |
| ք. Երեւան, Վ. Սարգսյան 6 | |
Հեռախոս | (10) 59 26 64, 58 35 14 |
Էլ. փոստ | adgf@cba.am |
Վեբ. կայք | http://www.adgf.am |




Տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք