ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ

Հիմնադրվել է Հայաստանում 2004 թվականի հունվարին` ամերիկյան Քրիդենշլ Ինք. /Credential Inc/ ընկերության կողմից:

"Աքռա Քրեդիտ Ռեփորթինգի” ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է գործարար տեղեկատվության բնագավառում առաջատար աշխարհարռչակ "Դան ընդ Բրեդստրիթ” ընկերությունը:

ԱՔՌԱ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող առաջին և միակ վարկային բյուրոն, որի հիմնական նպատակը ֆինանսական հաստատություններին հաճախորդի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) ռիսկայնության աստիճանը գնահատող ծառայություններ մատուցելն է, ինչն օգնում է կայացնել առավել արագ, հիմնավոր և ճշգրիտ գործարար որոշումներ: Բացի այդ, վարկային բյուրոյի շնորհիվ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ հնարավորություն է ստանում կառուցել և օգտագործել իր վարկային պատմությունը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հաճախորդներն են Հայաստանում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, միկրո ֆինանսական հաստատությունները, հետաձգված վճարումով աշխատող առևտրային կազմակերպությունները /ներառյալ կենցաղային սպասարկման ծառայությունները/, ապահովագրական ընկերությունները, միջազգային դոնոր կազմակերպությունները և այլն:

Վարկային բյուրոն գործում է գաղտնիության բացարձակ ապահովման պայմանով: Տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը համաձայնություն է տալիս` իր վարկային պատմությունը ստուգելու համար: Տվյալ մեխանիզմը թույլ է տալիս բացառել տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը:

Տնօրեն Արամ Զաքարյան
Հասցե 0010, ՀՀ, Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ
Հեռախոսահամար (010)52 24 67, (010) 52 24 87, (010)52 24 67
Էլ. հասցե info@acra.am
Վեբկայք http://www.acra.am

Վերջին թարմացումը: 2017-04-25 10:17:33


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo