Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ
RSS
 

Հիմնադրվել է Հայաստանում 2004 թվականի հունվարին` ամերիկյան Քրիդենշլ Ինք. /Credential Inc/ ընկերության կողմից:

"Աքռա Քրեդիտ Ռեփորթինգի” ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է գործարար տեղեկատվության բնագավառում առաջատար աշխարհարռչակ "Դան ընդ Բրեդստրիթ” ընկերությունը /D&B/:

ԱՔՌԱ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող առաջին և միակ վարկային բյուրոն, որի հիմնական նպատակը ֆինանսական հաստատություններին հաճախորդի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) ռիսկայնության աստիճանը գնահատող ծառայություններ մատուցելն է, ինչն օգնում է կայացնել առավել արագ, հիմնավոր և ճշգրիտ գործարար որոշումներ: Բացի այդ, վարկային բյուրոյի շնորհիվ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ հնարավորություն է ստանում կառուցել և օգտագործել իր վարկային պատմությունը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հաճախորդներն են Հայաստանում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, միկրո ֆինանսական հաստատությունները, հետաձգված վճարումով աշխատող առևտրային կազմակերպությունները /ներառյալ կենցաղային սպասարկման ծառայությունները/, ապահովագրական ընկերությունները, միջազգային դոնոր կազմակերպությունները և այլն:

Վարկային բյուրոն գործում է գաղտնիության բացարձակ ապահովման պայմանով: Տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը համաձայնություն է տալիս` իր վարկային պատմությունը ստուգելու համար: Տվյալ մեխանիզմը թույլ է տալիս բացառել տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը:

 
 
ՏնօրենԱրամ Զաքարյան
Հասցե0010, ՀՀ,Երևան, Խանջյան 13/2 , 3-րդ հարկ
Հեռախոս(10) 52 24 67, (010) 52 24 87
Ֆաքս(10) 52 24 67
Էլ. փոստinfo@acra.am
Վեբ. կայքhttp://www.acra.am
 
ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա