Թարմացված է 30.03.2011 «Բյուրո Վերիտաս-Արմենիա» ընկերությունը հանդիսանում է «Բյուրո Վերիտաս» միջազգային խմբի տարածաշրջանային ներկայացուցչություններից մեկը: «Բյուրո Վերիտաս»-ը Ֆրանսիական ընկերություն է, որը հիմնադրվել է 1828թ.` որպես տեխնիկական ընկերակցություն, գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում: 180-ամյա պատմության ընթացքում «Բյուրո Վերիտաս»-ը զգալիորեն ընդլայնել է գործունեության ոլորտը` վերաճելով անդրազգային տեխնիկական ընկերակցության, որը մասնագիտացված է կառավարման համակարգերի հավաստագրման, արտադրանքի հավաստագրման, դասակարգման, տեխնիկական հսկողությունների անցկացման, վերահսկողության, փորձաքննության, ուսուցման և խորհրդատվության բնագավառներում: Աշխարհի 150 երկրներում «Բյուրո Վերիտաս»-ը միավորում է մոտ 1000 ներկայացուցչություններ եւ 330 լաբորատորիաններ, որտեղ աշխատում են 47 հազար տարբեր ոլորտների մասնագետներ ու խորհրդատուներ: «Բյուրո Վերիտաս»-ը ամեն օր կարող է սպասարկել 370 000 հաճախորդներից կազմված համաշխարհային ցանցը: Հավաստագրման ոլորտում «Բյուրո Վերիտաս Արմենիա»-ն համագործակցում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում գործող հայաստանյան ընկերությունների հետ` արդյունաբերությունից եւ շինարարությունից մինչեւ բանկային համակարգ եւ ՏՏ ոլորտ: ՀՀ ավելի քան 40 ընկերություններ հավաստագրված են «Բյուրո Վերիտաս Արմենիա»-ի կողմից հետեւյալ ստանդարտներով. • ԻՍՈ 9001` որակի կառավարման համակարգերին ներկայացվող պահանջներ, որոնց կատարումը հավաստիացնում է, որ կազմակերպությունը առաջարկում է ապրանքներ կամ ծառայություններ, որոնք համապատասխանում են պատվիրատուի պահանջներին եւ օրենսդրությանը; • ԻՍՈ 22000` սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի ներդրմանը եւ հավաստագրմանը պահանջներ սահմանող միջազգային ստանդարտ; • ԻՍՈ 27001` տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրմանը եւ հավաստագրմանը պահանջներ սահմանող միջազգային ստանդարտ: ԻՍՈ 27001 ստանդարտի ներդրման շրջանակում «Բյուրո Վերիտաս Արմենիա»-ն համագործակցում է նաեւ ՀՀ բանկային համակարգի համար ծրագրային ապահովում մատակարարող ընկերությունների հետ: «Բյուրո Վերիտաս Արմենիա»-ն ընկերություններին մատուցում է նաեւ խորհրդատվական եւ վերապատրաստման ծառայություններ: |
Տարածաշրջանային զարգացման ղեկավար | Ստեփան Բարաքիան |
| ՀՀ 0001 Երևան, Թումանյան 39/1 | |
Բջջային | (374) 93.34.01.53 |
Էլ. փոստ | info@bureauveritas.am |
Վեբ. կայք | http://www.bureauveritas.com |



Տարածաշրջանային զարգացման ղեկավար
Բջջային
Էլ. փոստ
Վեբ. կայք