Զարգացման Հայկական Բանկ

Թարմացված է. 28.04.2016

Հիմնադրվել է 1990 թվականին, մինչեւ 1996 թվականը գործել է որպես "Վերականգնման եւ Զարգացման Բանկ”:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 14 լիցենզիա` տրված 01.10.1991թ.:

Զարգացման Հայկական Բանկը մասնակցել է մի շարք միջազգային ֆինանսական ծրագրերի. Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հայաստանի ավտոճանապարհների վերակառուցման ծրագրին (1997-2001), ամերիկյան "Շորբանկ Խորհրդատվական ծառայություններ” Հայաստանի գրասենյակի հետ համատեղ իրականացրել է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վարկավորման ծրագիրը (1999-2002թթ.), Համաշխարհային Բանկի եւ գյուղատնտեսության զարգացման աջակցության Միջազգային գործակալության հետ համատեղ իրականացրել է ֆերմերային տնտեսությունների եւ վերամշակող արտադրությունների վարկավորումը (2000-2003թթ.): Բանկը հանդիսանում է "Master Card International" միջազգային վճարային համակարգի անդամ, "MoneyGram”, "Unistream” եւ SWIFT համակարգերի անդամ:

Բանկը հանդիսանում է կարճաժամկետ պետական պարտատոմսերի շուկայում դիլեր, միջազգային ֆինանսական հեռահաղորդակցային SWIFT համակարգի անդամ է:

Բանկը սպասարկում է ավելի քան 16000 հաճախորդների, որոնցից 90%-ը ֆիզիկական, 10%-ը` իրավաբանական անձինք են:

Բանկն ունի 9 մասնաճյուղ` Ավան, Ավան 1, Էրեբունի, Մալաթիա, Վանաձոր, Արցախ, Գյումրի, Գյումրի 1, Արմավիր:

Բանկի աշխատակիցների թիվը` 238:

Բանկն ունի թվով 76 բաժնետեր:

Բանկի բաժնետոմսերի նշանակալից սեփականատերեր են հանդիսանում.

Ռուբեն Հայրապետյան - 19.98%
Ռաֆիկ Հայրապետյան – 19.52%
Գրիգոր Տերմենջյան - 16,03%

2016 թ. հունիսի 30 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 11,409,681 հազ. դրամ, ակտիվները՝ 69,963,941 հազ. դրամ, պարտավորությունները՝ 58,554,260 հազ. դրամ:

Խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Վարչության նախագահ Կարեն Սարգսյան
Հասցե 0015. Երեւան, Պարոնյանի 21/1
Հեռախոսահամար (010)59 15 15, (010)59 14 62,
Էլ. հասցե info@armdb.com
Վեբկայք http://www.armdb.com

Վերջին թարմացումը: 2017-03-29 13:33:19


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo