ՎՏԲ-Հայաստան Բանկ

Թարմացված է. 06.06.2023

2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ`ՎՏԲ ՀԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս): Իսկ 2007թ. հուլիսին ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս):

ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 64 լիցենզիա՝ տրված 20.06.2006թ.:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ԱրՔա լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ, Unistream, INTELEXPRESS դրամական փոխանցումների համակարգերի անդամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ հաշվի առնելով հաճախորդների հարմարավետությունն ու պահանջները, մշտապես ընդլայնում է իր ծառայությունների եւ պրոդուկտների շարքը եւ առաջարկում առաջատար եւ ժամանակակից սպասարկում ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ ցանկացած վայրում՝ շնորհիվ զարգացած եւ տեխնոլոգիական հեռահար բանկային սպասարկման համակարգի:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի լայն ու խոշոր ցանց Հայաստանի տարածքում՝ 53 մասնաճյուղ` 22-ը` Երեւան քաղաքում, մնացած 31-ը` Հայաստանի բոլոր մարզերում եւ քաղաքներում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետեր է հանդիսանում ՎՏԲ ՀԲԸ-ն:

2023թ․․ մարտի 15-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի 1080 աշխատակից:

Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյան
Հասցե ՀՀ, 0006, ք․ Երևան, Շենգավիթ համայնք, Մանանդյան փ. 33/3
Հեռախոսահամար (+374 10) 51 37 49
Էլ. հասցե headoffice@vtb.am
Վեբկայք http://www.vtb.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai