Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
ՎՏԲ-Հայաստան բանկ
RSS
 
Թարմացված է. 28.11.2011

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 64 լիցենզիա` տրված 31.10.96 թ.:

Բանկը հիմնադրվել է 1923 թվականին` խնայողությունների ներգրավման եւ բնակչության լայն շերտերին սպառողական վարկերի տրամադրման նպատակով: Մինչեւ 1993 թվականը բանկը մտնում էր ԽՍՀՄ Պետական Խնայողական Բանկի կազմի մեջ, այնուհետեւ սկսեց գործել որպես Հայաստանի մասնագիտացված Խնայողական Բանկ:

2001 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց պետական Հայխնայբանկի” սեփականաշնորհման մասին` ARCH Limited կոնսորցիումին (Բահամյան կղզիներ) եւ Mika Armenia Trading-ին ուղիղ վաճառքի ձեւով: 2003 թվականի սկզբին բաժնետոմսերի ողջ փաթեթը անցավ Mika Armenia Trading-ին: 2004 թվականի մարտին ռուսաստանյան "Վնեշտորգբանկը” ձեռք բերեց Հայխնայբանկի” բաժնետոմսերի 70%-ը:

2006 թվականի հունիսի 20-ին "Հայխնայբանկը" վերանվանվել է "ՎՏԲ-Հայաստան Բանկի":

2007թ. հուլիսի 25-ին ՎՏԲ-ն "Mika Armenia Trading" LTD կազմակերպությունից ձեռք բերեց 30% հանած մեկ բաժնետոմս եւ դարձավ իր դուստր բանկի` "ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետեր:

Fittch Rating միջազգային վարկանիշային կազմակերպությունը 2006թ. Հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է BB վարկանիշ "Կայուն” կանխատեսմամբ, 2007թ. Հոկտեմբերի 26-ին Fitch Rating-ը ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է BB "Positive” վարկանիշ, իսկ 2008թ. հուլիսի 9-ին բանկին շնորհել է BB+ "Stable” վարկանիշ :

Բանկը Visa International միջազգային վճարա-հաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ է:

Բանկն ունի 68 մասնաճյուղ, որոնցից 24-ը Երեւանում, մնացածը` Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը սպասարկում է 271.118 հաճախորդների, այդ թվում` 265.517 ֆիզիկական եւ 5.601 իրավաբանական անձանց: Բանկի աշխատակիցների թիվը` 970 մարդ:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 29 765 322 հազ. դրամ, ակտիվներ` 161 799 249 հազ. դրամ, պարտավորություններ` 132 033 927 հազ. դրամ:

 
 
Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի ժ/պՅուրի Գուսեւ
Հասցե0010, Երեւան, Նալբանդյան 46
Հեռախոս87-87
Էլ. փոստheadoffice@vtb.am
Վեբ. կայքhttp://www.vtb.am
ՎՏԲ-Հայաստան բանկի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
Ավանդներ
բացել
Փոխանցումներ
բացել
Հաշիվ
բացել
Քարտեր
բացել
Ավտովարկեր
բացել
Բիզնեսի վարկավորում
բացել
Սպառողական վարկեր
բացել
Հիփոթեք
բացել
Ֆակտորինգ
բացել
 
ՎՏԲ-Հայաստան բանկը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա